Գորբաչովն ու Մութալիբովը կկանչվե՞ն ՀԱԱԳԱ-ի դատարան

Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների վետերանների միության նախագահ գնդապետ Գրիշա Սարգսյանը ՀՀ իշխանություններից պահանջել էր Միխայիլ Գորբաչովին և Այազ Մութալիբովին պատասխանատվության կանչել ՀԱԱԳԱ-ի միջազգային դատարան՝ մարդկության դեմ ուղղված հանցագործությունների համար:

«Առավոտի» հարցին, թե՝ Ձեր պահանջը որևէ արձագա՞նք ստացավ, Գրիշա Սարգսյանն ասաց. «Արձագանքներ եղել են թե՛ գրավոր և թե՛ բանավոր տեսքով: Նոր կառավարության ձևավորումից հետո մենք, որպես պահանջատեր, կներկայացնենք միջազգային փաստեր: Եթե նոր ձևավորվող կառավարության կազմն էլ մեր պահանջը չբավարարեց, մենք պահանջելու ենք մի շարք կառույցների ղեկավարների հրաժարականը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում