Նախագահ Սերժ Սարսյանը Բրյուսելում մասնակցում է ԱլԳ գագաթնաժողովին ընդառաջ ԵԺԿ առաջնորդների հանդիպմանը

Նախագահ Սերժ Սարսյանը Բրյուսելում մասնակցում է ԱլԳ գագաթնաժողովին ընդառաջ ԵԺԿ առաջնորդների հանդիպմանը

Բյուսելում մեկնարկում է Եվրոպական ժողովրդական կուսակցության առաջնորդների հանդիպումը: ԵԺԿ հանդիպմանը և Եվրամիության Արևելյան գործընկերության գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Բրյուսել այցելած ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է հանդիպման վայր: Օրակարգում նոյեմբերի 24-ին կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովի նախապատրաստումն է: ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլը կհյուրընկալի առաջնորդների հանդիպումը:

Հանդիպման վայր են ժամանել նաև Եվրոպական խորհրդի, Եվրոպական հանձնաժողովի և Եվրախորհրդարանի նախագահները՝ Դոնալդ Տուսկը, Ժան-Կլոդ Յունկերը և Անտոնիո Տայանին:

Հանդիպմանը մասնակցում են նաև ԵՄ անդամ Ֆրանսիայի, Խորվաթիայի, Էստոնիայի, Սլովակիայի, Սլովենիայի, Լիտվայի, Լատվիայի, Հունգարիայի ներկայացուցիչները:

ԵԺԿ փոխնախագահ, ԵՄ Հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը և ԵԺԿ փոխնախագահներ Քինգա Գալը և Դարա Մըրֆին ևս ներկա են:

ԵԺԿ առաջնորդները մասնակցել են արարողակարգային նկարահանման: Հանդիպումն անցկացնում է փակ ձևաչափով:

Հանդիպմանը մասնակցում է նաև ՀՀԿ նախագահի տեղակալ, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում