Ժողովրդավարական ուղին բռնած Արցախի դատախազությունը պետական համակարգի կարևոր օղակներից է. Բակո Սահակյան

Ժողովրդավարական ուղին բռնած Արցախի դատախազությունը պետական համակարգի կարևոր օղակներից է. Բակո Սահակյան

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դատախազության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, մասնավորապես ուղերձում ասված է. «Դատախազության հարգելի՛ աշխատակիցներ եւ վետերաններ, Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Դատախազության օրվա առթիվ: Դատախազությունը մեր պետական համակարգի կարեւոր օղակներից է, որի աշխատանքն` ուղղված պետության եւ հասարակության շահերի պաշտպանությանը, օրինականության պահպանմանը, հանցավորության դեմ անզիջում պայքարի կազմակերպմանը, չափազանց կարեւոր է ու պահանջված ժողովրդավարության ուղին բռնած Արցախի համար: Եվ դա է պատճառը, որ համակարգի աշխատակիցներին ներկայացվող պահանջները խիստ են եւ ենթադրում են պատասխանատվության բարձր աստիճան, արհեստավարժություն, հետեւողական ու սկզբունքային աշխատանք»:

Նախագահ Բակո Սահակյանը համոզմունք է հայտնել, որ դատախազության աշխատակիցները պատասխանատվության մեծ զգացումով են կատարում իրենց գործառույթները: Նա վստահեցրել է, որ համակարգի առջեւ ծառացած խնդիրները, աշխատակիցների աշխատանքային եւ սոցիալական պայմանների բարելավման հարցերը մշտապես գտնվում են պետության ուշադրության կենտրոնում, եւ այսուհետ էլ կարվի հնարավորը դրանք պատշաճ մակարդակով լուծելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում