AM | RU
USD
EUR
RUB

Բնապահպանական հիմնախնդիրների լուծման համար գիտական հիմք ստեղծող կենսաբանը

 

Հայացքով դեպի կայուն կառավարում

Ցանկացած էկոհամակարգ կարելի է օգտագործել` առանց այն վնասելու, միայն պետք է իմանալ` տվյալ էկոհամակարգից ինչ և որքան է կարելի վերցնել: Սա ամեն ինչին «ոչ» ասող բնապահպաններից ոչ պակաս բնությունը սիրող կենսաբան Ալլա Ալեքսանյանի համոզմունքն է: Որպեսզի բնապահպանական հիմնախնդիրները վաղը լինեն կայուն կառավարելի և ապագա սերունդները հստակ պատկերացնեն, թե որ էկոհամակարգից որքան և ինչպես պետք է օգտվել, ինստիտուտի ավագ գիտաշխատողը դրանց համար գիտական հիմք է ստեղծում այսօր: «Մոտ տաս տարի է, որ գիտությամբ եմ զբաղվում։ Ուսումնասիրում ենք էկոհամակարգերի վրա կլիմայի փոփոխության հնարավոր ազդեցությունը, դեգրադացած էկոհամակարգերի կրած փոփոխությունները, հազվագյուտ էկոհամակարգերն, ինչպես նաև ինվազիվ բուսատեսակները՝ այդպես փորձելով լրացնել այն բացը, որ այսօր կա բնապահպանական ոլորտի և շրջակա միջավայրի ուսումնասիրություններում: Հայաստանում շատ են բնապահպանական հիմնախնդիրներով զբաղվողները, բայց շատ դեպքերում նրանց գործողությունները չունեն գիտական որևէ հիմնավորում, մինչդեռ դրանց համար պետք է կիրառական նորարարական հիմք ստեղծել, որպեսզի հետագա սերունդները կարողանան կայուն կառավարում իրականացնել»,-վստահ է կենսաբանական գիտությունների թեկնածու, ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող, նույն ինստիտուտի երիտասարդ գիտնականների խորհրդի նախագահ Ալլա Ալեքսանյանը:

Դեպի կայուն կառավարում տանող ճանապարհի առաջին լուրջ քայլն արվել է մեկ տարի առաջ: «Հայաստանի բնակմիջավայրերը» վերնագրով աշխատությունը (համահեղինակ՝ կենս. գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ֆայվուշ Գ. Մ.)՝ էկոհամակարգերի եվրոպական մոդելի հայկական տարբերակը, որում ներկայացված են Հայաստանում աճող բուսական էկոհամակարգերը, անցած տարի ներկայացվելով գիտական աշխարհի ուշադրությանը` մեծ արձագանք է գտել եվրոպացի և ԱՊՀ երկրների կենսաբանների շրջանում: Էկոհամակարգերի վերաբերյալ նման ծավալի աշխատանք անելու մասին երիտասարդ կենսաբանը վաղուց էր երազում: Հիմնարար գիտությունը բոլոր հնարավոր տարբերակներով կիրառականին մոտեցնող Ալլա Ալեքսանյանը համոզված է` միջազգային գիտական հանրույթի համար հետաքրքիր կարող են լինել նաև լոկալ հետազոտությունները. ամենաթարմ ապացույցն այս` Հայաստանի բուսական էկոհամակարգերի մասին աշխատությունն է: «Թե´ կենսաբազմազանության, թե´ էկոհամակարգերի վրա ցանկացած փոփոխություն առաջինը զգացվում է բույսերի վրա, դրա համար էլ հիմնական շեշտադրումն արել ենք բուսական էկոհամակարգերի վրա»,-ուսումնասիրության օբյեկտների ընտրության մասին ասում է ոլորտի փորձագետը:

Հայաստանը կունենա «Հազվագյուտ էկոհամակարգերի կարմիր գիրք»

ԱՊՀ-ում և Անդրկովկասում նախադեպը չունեցող այս աշխատության մեջ ներկայացված էկոհամակարգերից մոտ 250-ին առաջին անգամ է անդրադարձ լինում: «Եվրոպական տարածքում դրանց նմանները չեն հանդիպում, հետևաբար և` եվրոպական սխեմայում ներգրավված չեն: Առհասարակ, Հայաստանի կենսաբազմազանությունը շատ մեծ է, միայն 142 էնդեմիկ բուսատեսակ կա մեր երկրում։ Կովկասում հանդիպող բոլոր էկոհամակարգերը մեզ մոտ հանդիպում են` բացառությամբ խոնավ մերձարևադարձային անտառների: Հայաստանում կարելի է տեսնել տափաստան, անտառ, մարգագետին և այլն,-ասում է նա:

Հայաստանի բուսական էկոհամակարգերի տարածվածության, փոխադարձ կախվածության ու ընդհանուր բնութագրերի մասին պատմող գիրքը կունենա նաև շարունակություն: Երկրորդ գրքում, սակայն, ընդգրկված կլինեն միայն հազվագյուտ հանդիպող էկոհամակարգերը: Այս դեպքում էլ եվրոպական մոդելը կկիրառվի. Անդրկովկասյան երկրներից առաջինը Հայաստանը կունենա «Հազվագյուտ էկոհամակարգերի կարմիր գիրք», որտեղ նշված կլինեն, թե ինչով է հազվագյուտ էկոհամակարգը, ինչ տարածք է զբաղեցնում, ինչ պետք է անել այն վերականգնելու համար:

Բնակմիջավայրերի պահպանությունը մի խնդիր է, վերականգնումը` մեկ այլ: Երկրորդը միշտ ավելի բարդ է լինում, ուստի և դրան չհասնելու համար ժամանակին պետք է համապաատսխան միջոցներ ձեռնարկել։ Կենսաբանը լիովին համոզված է սրանում՝ հատկապես, եթե բնական էկոհամակարգում հայտնվում են ինվազիվ բուսատեսակներ, որոնք, ըստ նրա, ամենահետաքրքիր ու, միևնույն ժամանակ, ամենավտանգավորներն են. «Դրանք հիմնականում օտարածին բույսեր են, որոնք ագրեսիվ վարք են դրսևորում այն տարածքներում, որտեղ պատահաբար կամ դիտավորյալ հայտնվում են: Երբեմն կարող են դրանք հայտնվել նաև բնական էկոհամակարգերում՝ խախտելով դրանց կենսաբազմազանությունը: Հայաստանում մոտ 120 ինվազիվ բուսատեսակ կա, որոնք տարածված են գերազանցապես հանրապետության հյուսիսային շրջաններում և մեզ մոտ են թափանցել Վրաստանից ու Ադրբեջանից»։ Ինվազիվ բուսատեսակները մեր երկրում առաջին անգամ հայտնաբերվել են 1985թ., իսկ վերջին տարիներին կատարված մշտադիտարկումների արդյունքում պարզվել է, որ դրանց տարածվածությունը մոտ երեք անգամ աճել է։ Այս դեպքում արդեն մտահոգվելու առիթ, իրոք, տեսնում է ոլորտի փորձագետը։ Հայաստանի հյուսիսում տեղակայված առողջարաններում հանգստացողների համար որոշ ինվազիվ բույսեր կարող են խնդիրներ առաջացնել, օրինակ ամբրոզիան՝ օշինդրատերևը, որն այսօր Եվրոպայի համար մեծագույն խնդիր է, կարող է շնչառական ալերգիաների ու երեխաների մոտ ասթմայի պատճառ հանդիսանալ։
Բազմազբաղ կենսաբանի ուսումնասիրության թիրախում վերջերս հայտնվել են նաև տարածաշրջանի առավել տարածված և բնակչության կողմից լայնորեն օգտագործվող բուսատեսակները։ Միսսուրիի համալսարանի աշխատակցի նախաձռենությամբ սկսված աշխատանքի արդյունքները երկու-երեք ամիս առաջ ամփոփվել են «Կովկասի էթնոբուսաբանությունը» գրքում, որը հասանելի է նաև օնլայն տարբերակով։

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

Լրահոս
Վրաստանում մահացել է COVID19-ով վարակված 17 մարդ՝ 61 անգամ ավելի քիչ, քան Հայաստանում «Խորհուրդ չեմ տալիս ինձ ներքաշել քաղաքական դաշտ». Վլադիմիր Գասպարյան Հայաստանի ձախողված և Վրաստանի հաջողված պայքարը. նույն համաճարակի երկու տարբեր պատմություն ԱԺ-ն արտահերթ նիստ է գումարել` արտակարգ դրության երկարաձգման հարցով. ուղիղ «Մուտիլովշիկից» այլ բա՞ն էիք սպասում «Առավոտ». Կորոնավիրուսը նախնական ահազանգ է միայն «Ժողովուրդ». Հայկ Մհրյանը նոր պաշտո՞ն կստանա «Ժողովուրդ». Արայիկ Հարությունյանը որոշել է, որ բուհերի հոգաբարձուների խորհուրդներում այլևս չպետք է լինեն պատգամավորներ «Ժողովուրդ». Երևանում բնակարանների գները նվազել են. ինչ իրավիճակ է անշարժ գույքի շուկայում ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Օգոստոսի 12 «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը մեկնել էր Սիսիան հանգստանալու, հանկարծ տեղում որոշել է մի հատ էլ զորամաս մտնի Սա անմարդկային ցինիկ հայտարարություն է, որի հեղինակը բարոյական իրավունք չունի երկիր ղեկավարելու․ Ա. Աշոտյան Վարչապետի մամուլի խոսնակը հերքել է շաբաթ օրը Փաշինյանի ընտանիքի՝ հարսանիքի մասնակցելու մասին լուրը Սա է օկուպանտի բարոյական նկարագիրը, և օր առաջ Հայրենիքը սրանցից ազատագրել է պետք, երկիրն այս աղբից մաքրել է պետք. Հակոբյան Մոտ օրերս համախոհներով կներկայացնենք Ազգային արժեքների պաշտպանությանն ուղղված քաղաքացիական նախաձեռնությունը․ Զոհրաբյան Բեյրութում վերսկսվել է բողոքի ակցիան. ՈՒՂԻՂ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանի ուղեկցությամբ այցելել է առաջնագիծ Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությունը մեկ անգամ ևս ի ցույց է դնում այդ երկրի անկարողությունը՝ առերեսվելու իր անցյալի հետ. Նաղդալյան Ռուսաստանի պատվաստանյութը մինչև 2 տարի կապահովի պաշտպանությունը կորոնավիրուսից Ռուսաստանում սկսում են կորոնավիրուսի դեմ պատվաստումները. Պուտինն ասել է, թե ինչպես դա պետք է արվի Նիկոլ Փաշինյանը մասնակցել է քավորի դստեր հարսանիքին Այս պահին առկա են բոլոր հիմնավոր կասկածները հարցականի տակ դնելու ծրագրի իրատեսականությունը. Արմեն Աշոտյան Եվրամիությունը վերանայում է հարաբերությունները Բելառուսի հետ Ինձ բերման են ենթարկել ոստիկանին վիրավորելու համար, սակայն ես երբեք որևէ ոստիկանի չեմ վիրավորել. Նարեկ Սամսոնյան (տեսանյութ) Ադրբեջանում անցկացված զորավարժություններն էական նորություններ չեն պարունակել. Տիգրան Աբրահամյան Նարեկ Սամսոնյանին բերման են ենթարկել ոստիկանության Արաբկիրի բաժին. ՈՒՂԻՂ ԱՄՆ-ում սպառնացել են պատժամիջոցներ կիրառել Լուկաշենկոյի նկատմամբ Դատական պրոցեսի ձգձգման հիմնական մեղավորները հենց Դատախազությունն ու ՀՔԾ-ն են․ Արամ Վարդևանյան (տեսանյութ) Ապօրինի ձերբակալեցին Նարեկ Սամսոնյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Վաղը կառավարության արտահերթ նիստ կա. Արտակարգ դրությունը երկարաձգվում է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ Վահե Հովհաննիսյան. Որ միշտ չկանխատեսենք անցյալը (Մաս առաջին) Նոր պաշտոնանկություն Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 160 դեպք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ են սպասվում «Ժողովուրդ». Ազգային ժողովի էթիկայի հարցերով հանձնաժողովը չի կարող ստեղծվել 2021 թ. հունվարի 1-ից շուտ Սորոսական Հովաննես Մադոյանը նշանակվեց «Նորք ինֆեկցիոն հիվանդանոց» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում «Ժողովուրդ». Ուշագրավ կադրային փոփոխություններ՝ Քննչական կոմիտեում «Ժողովուրդ». Մանրամասներ` «Իմ քայլը» խմբակցության դռնփակ հանդիպումից «Հրապարակ». Փաշինյանին Թրամփի հետ հանդիպել չհաջողվեց, Բայդենի հետ կփորձի հանդիպել
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan