Ես ի՞նչ տամ քեզ, իմ սեր
Նմանատիպ
Խոսքեր ծնվող՝ փախչող մտքից,
Մի նոր պատրանք՝ չերգած երգից,
Գրված մի տող, պոկված մի լար,
Հին բզկտում, կրքեր դատարկ։
Ես ինչ տամ քեզ իմ սեր
Սիրուց բացի ինձ չմնաց ոչինչ․
Ես ինչ տամ քեզ իմ սեր սիրուց բացի։
Քամուն տրված իմ հույսերից, կարոտներից
Իզուր կորցրած տարիներից,
Հյուսված շղթան կապում է ինձ
Դարձյալ ճակատագրի սյունից։
Բայց ինչ տամ քեզ իմ սեր
Սիրուց բացի ինձ չմնաց ոչինչ․
Բայց ինչ տամ քեզ իմ սեր սիրուց բացի։
Այս դողացող գծին կանգնած
Որը որսամ է ձեր աշխարհի իմաստներից
Որին կոչվեմ, որից փախչեմ
Սրտիս խորանն ասեք, ես ում բացեմ․․
Եվ ինչ տամ քեզ իմ սեր
Սիրուց բացի ինձ չմնաց ոչինչ
Եվ ինչ տամ քեզ իմ սեր սիրուց բացի։
Այս աշխարհի անցուդարձից,
Մի կողմ քաշված կյանքի հոսքից,
Զուսպ, միայնակ, թաքուն մի սիրտ
Այրվում է ու մաշվում ցավից։
Ես ինչ տամ քեզ իմ սեր
Սիրուց բացի ինձ չմնաց ոչինչ
Ես ինչ տամ քեզ իմ սեր սիրուց բացի։
Խոսքեր ծնվող փախչող մտքից
Մի նոր պատրանք չերգած երգից,
Գրված մի տող, պոկված մի լար
Հին բզկտում, կրքեր դատարկ․․
Վահան ԱՐԾՐՈՒՆԻ
Հետևեք մեզ նաև Telegram-ում