Հայաստանում ծրագրեր են մշակվում հնագիտական տուրիզմը զարգացնելու ուղղությամբ
Նմանատիպ
ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտը ծրագրեր է մշակում Հայաստանում հնագիտական տուրիզմը զարգացնելու ուղղությամբ: Լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի Արցախի հնագիտության խմբի ղեկավար, ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ Համլետ Պետրոսյանը համոզված է, որ Հայաստանը դրա բոլոր հնարավորություններն ունի:
Անդրադառնալով Արցախում անցնող տարվա ընթացքում իրականացված հնագիտական հետազոտություններին, Համլետ Պետրոսյանն ասաց, որ բազմաթիվ հետաքրքիր գյուտեր են եղել: Նա առանձնացրեց հատկապես Մարտակերտի շրջանի Ծմակահող համայնքի Վաճառի Սուրբ Ստեփանոս դամբարանի և վանքի պեղումները, որի ընթացքում շուրջ 30 նոր արձանագրություններ են ի հայտ եկել, ինչպես նաեւ հետաքրքիր հնագիտական իրեր: «Արցախում վերջին տարիներին պեղումները նախաձեռնվում են զբոսաշրջության զարգացմանը նպաստելու հեռանկարով: Դա մի նոր ուղղություն է, երբ մշակութային զբոսաշրջության մեջ ներառում են նաեւ հնագիտությունը»,-հավելեց բանախոսը:
Նա Արցախի հնագիտության ոլորտում նոր տենդենս նկատեց`այն է հնագիտական գտածոները շատ արագ շրջանառության մեջ դնելն ու դրանք ցուցադրելը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում