Հանրապետության ողջ տարածքում տեղումները կպակասեն

Ապրիլի 22-ին առատ տեղումները գրեթե ամենուրեք կդադարեն, և շրջանների գերակշիռ մասում կլինի միայն կարճատև անձրևի փոքր հավանականություն: Ինչպես տեղեկացնում են Հայպետհիդրոմետից, օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով, հյուսիս-արևելյան շրջաններում’ 5-7 աստիճանով:

Պատկերից կզանազանվեն հարավային շրջանները. այստեղ ապրիլի 22-ին սպասվում են զգալի տեղումներ, հնարավոր է սաստիկ քամի 23մ/վրկ, տեղ-տեղ կարկուտ, բարձրադիր վայրերում հնարավոր է նաև դժվարանցանելի ճանապարհներ լինեն:

Երևանում այսօր միայն տեղ-տեղ հնարավոր են կարճատև անձրևներ, էական տեղումներ չեն կանխատեսվում: Ցերեկը սպասվում է +16+18, երեկոյան +13+15 աստիճան տաքություն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում