Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
14/12/2017 18:09
Նմանատիպ
Դեկտեմբերի 14-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին առանց տեղումների եղանակ է, ճանապարհները բաց են:
Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, վթարներից, պատահարներից, խցանումներից և արտակարգ իրավիճակներից խուսափելու նպատակով նախարարությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում