Հայաստանում ջերմաստիճանն էապես չի փոխվի

Հայաստանում ջերմաստիճանն էապես չի փոխվի

Հայաստանի տարածքում` դեկտեմբերի 16-ի ցերեկը, 17-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 20-21-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Ինչպես տեղեկացրին արտակարգ իրավիճակների նախարարությունից, օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 16-19-ը էապես չի փոխվի, 20-ի գիշերը կբարձրանա 6-8, ցերեկը կնվազի 3-4 աստիճանով:

Երևան քաղաքում դեկտեմբերի 16-ի ցերեկը, 17-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 20-21-ը սպասվում են տեղումներ:

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն իր ֆեյսբուքյան էջում հիշեցրել է, որ անցած տարի այս օրերին Երևանում գիշերը ջերմաստիճանը արդեն -22 աստիճան էր: «Այս տարի դեկտեմբերը կիսվեց, անգամ չզգացինք»,– նշել է Սուրենյանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում