AM | RU
USD
EUR
RUB

Ամենամեծ ձեռքբերումս երեխաներս և թոռնիկս են. Հրանտ Թոխատյան-60

 

ՀՀ ժողովրդական արտիստ, դերասան Հրանտ Թոխատյանը հունվարի 10-ին տոնում է ծննդյան 60-ամյակը: Դերասանն իր տարեդարձը նշելու է հարազատների և ընկերների միջավայրում: Այս կապակցությամբ «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է դերասանի հետ:

«Տրամադրությունս շատ բարձր է: Միշտ լավ է, բայց այսօր` առավել, քանի որ նաև տղայիս ծննդյան օրն է: Նշելու ենք որդուս տարեդարձը, երևի կհիշենք նաև իմը»,-կատակեց նա:

Սիրված դերասանն անձնական կյանքում ամենամեծ ձեռքբերում է համարում իր երեխաներին ու թոռանը, ստեղծագործական կյանքում`յուրաքանչյուր ծնված ներկայացում: 60-ամյակին ևս մեկ բեմադրություն է պատրաստվում նվիրել իրեն: Այն դեռ անվանում չունի:

«Իմ կատարած աշխատանքներից ինձ համար ամենակարևորը «Մեր Այբբենարանը» ֆիլմաշարն է, իսկ ներկայացումներս բոլորը սիրում եմ, քանի որ դրանք պարտադրված չեն ստեղծվել. ծնվել են սրտից, հոգուց, մտքից: Դրանցից յուրաքանչուրն իր ուրույն տեղն ունի իմ կյանքում: Բոլոր դերերը, որոնք ես երբևէ կերազեի խաղալ, խաղում եմ»,-ասաց Թոխատյանը:

Անդրադառնալով այն ամենին, ինչի համար ափսոսում է, և իր երազանքներին` դերասանը խոստովանեց, որ կյանքում լինում են բաներ, որոնց համար ափսոսում ես: «Միգուցե կյանքում որևէ մեկին նեղացրած լինեմ, բնականաբար, դրա համար վատ եմ զգում, կլինեն բաներ, որոնք այնպես չեմ արել, ինչպես կցանկանայի, դրա համար նույնպես ափսոսում եմ: Այսօր վաթսուն տարեկան եմ և իմ ընկերների, հարազատների աչքերին պարզ հայացքով եմ նայում, քանի որ փորձել եմ կյանքս նորմալ ապրել:

Միշտ փորձել եմ իմ երազանքն իրականություն դարձնել, որ ծնվի նորը: Այսօր երազում եմ հնարավորինս արագ ունենալ իմ բեմը, թատերական դպրոցը, որը շուտով կկառուցվի, երազում եմ մանկական թատրոն ստեղծել»,- եզրափակեց Հրանտ Թոխատյանը:

Լրահոս
Եկել եմ ընկերոջս աջակցելու. Արա Բաբլոյանը դատարանի դիմաց էր՝ ի աջակցություն Սերժ Սարգսյանի Իշխանությունը տորպեդահարում է մեր անվտանգության երաշխիքներից մեկը. Կարեն Բեքարյան (տեսանյութ) Լեռնային Ղարաբաղը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում. Սերժ Սարգսյանը դիմեց դատարանի բակում իր աջակիցներին (Տեսանյութ) Մեզ գեներալներ այլևս պետք չե՞ն Փետրվարի 25-ի դրությամբ Հայաստանում նոր կորոնավիրուսի հաստատված դեպք չկա. Առողջապահության նախարարություն Էրդողանը նշել է Պուտինի հետ հանդիպման ժամկետը Մեկնարկում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով առաջին դատական նիստը․ ուղիղ Փաշինյանի հերթական նվերը «կիրթ» Ալիևին` «Խոջալուի» նախօրյակին Ռիո դե Ժանեյրոյում մեկնարկել է ավանդական կառնավալը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ Ինչու՞ է Transparency-ն Առաքելական Եկեղեցուն համարում կոռումպացված Ամերիաբանկն արժանացել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի 2 մրցանակի առևտրի ֆինանսավորման ոլորտում Ռ․ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը․ ուղիղ Ճապոնիայում մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը Իրանում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվն աճել է Այս պահին կորոնավիրուսի որևիցե դեպք ՀՀ-ում գրանցված չէ. Նարեկ Զեյնալյան Կորոնավիրուս՝ գոնե դասասենյակները խոնավացրեք Մահացել է Խորհրդային Միության վերջին մարշալը՝ Դմիտրի Յազովը Բակո Սահակյանը մասնակցել է Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովի բացմանը Ձեր մոտ էլ է՞ տպավորություն, որ սրանք բոլորը մի ցեղ են… ու բոլոր բջիջներով ատում են ամեն Հայկականը… «ՀՀ դատական օրենսգիրք» օրենքում լրացումներ անելու թեմայով խորհրդարանական լսումները՝ ուղիղ Այսօր ուզում եմ հիշենք Խոջալուի հաղթանակը և բոլոր նրանց, ովքեր կերտեցին այդ հաղթանակը. Հրանտ Մելիք-Շահնազարյան Սպասվում է տեղումներ ՀՀԿ-ն հայտարարություն է տարածել «Ժողովուրդ»․ Ովքեր են օգնել Նիկոլ Փաշինյանին պատրաստվել Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը «Իրատես». Արսեն Թորոսյանը հրաժեշտ կտա պաշտոնին «Հրապարակ»․ Վիրուսի դասերը «Ժողովուրդ». Իրանցի զբոսաշրջիկների պակա՞ս կունենանք «Իրավունք»․ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանն Ամանորն անցկացրել է Լոնդոնում՝ ծախսելով ավելի քան 7000 եվրո «Փաստ». Ինչպես է ՀՀ իշխանությունը ներկայանալու Լյուքսեմբուրգի ներդրումային համաժողովին «Իրատես». Պարգևավճար խորհրդարան չգնալու համար «168 ժամ». Իշխանությունը չունի համակարգված ու համալիր մոտեցում ազգային անվտանգությանը ներկայացվող սպառնալիքի վերաբերյալ «Իրատես». Մութ սենյակում կատու որոնող պատգամավորներն ու «թագակիր» վիրուսը «Փաստ». Իշխանությունը լրացուցիչ հուզականություն ու էյֆորիա ապահովելու համար հանրահավաք կանի «Հրապարակ». Պարտադրել են մարդ տանել, դրամահավաքին թիվ ապահովել՝ 1 մլն դրամ «Փաստ». Դավիթ Տոնոյանի հրաժարականն առավել առարկայական է դառնում ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Փետրվարի 25 Ադրբեջանում Իրանից ժամանած 4 մարդու հոսպիտալացրել են կորոնավիրուսի կասկածով Այսօրվանից Իրանից Հայաստան կարող են տեղափոխվել միայն ՀՀ այն քաղաքացիները Մի խումբ անձինք զրկվել են վարորդական իրավունքի վկայականից (տեսանյութ) Վեցերորդ մարդն է մահացել Իտալիայում կորոնավիրուսի հետևանքով
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan