AM | RU
USD
EUR
RUB

Վիմական արձանագրությունները, «Զորավոր» Ավետարանն ու արծաթի դիմաց մատուցվող պատարագները. մասնագետը բացահայտումներ է անում

 

Վաղարշապատից մինչև Խոր Վիրապ

Աղբյուրագիտության մաս կազմող վիմական արձանագրությունների ուսումնասիրությունը պատմաբան, վիմագրագետ Արսեն Հարությունյանի համար նպատակ է դարձել դեռ ուսանողական տարիներից։ Թեկնածուական ատենախոսության թեման էլ՝ «Վաղարշապատի վանքերը», դրա վառ վկայությունն է։ Վիմագրագետը հայոց հոգևոր կենտրոնի տարբեր վանքերում ու եկեղեցիներում պահպանվող ավելի քան 700 արձանագրություն է վերծանել, որոնք 2016 թ. հրատարակվեցին առանձին գրքով՝ «Վաղարշապատ. վանքերը և վիմական արձանագրությունները»: Ընդ որում՝ այդ արձանագրությունների գերակշիռ մասը՝ շուրջ 500-ը, հրատարակվել է առաջին անգամ։ Վիմագրագետի խոսքով՝ դրանց կեսից ավելիին՝ մոտ 300-ին, որոնք Ս. Էջմիածնի միաբանական գերեզմանոցի տապանագրերն են, գիտական գրականության մեջ մինչ այդ որևէ անդրադարձ չի եղել (բառառությամբ մի ավարտաճառի)։

«Վաղարշապատում հիմնականում տապանագրերի հետ եմ գործ ունեցել։ Այդ առումով հիշարժան է Ս. Էջմիածնի միաբանական գերեզմանոցը, որտեղ, ինչպես պարզվում է, մեծ թվով հայտնի մարդիկ են թաղված, ինչպես օրինակ՝ Եփրեմ Ձորագեղցի կաթողիկոսը, Սիմոն Երևանցի կաթողիկոսի մայրը, Աստվածատուր Համադանցի կաթողիկոսի մայրը, Առաքել Դավրիժեցի պատմագիրը, Աբել Մխիթարյանց տեղագիրը, ով, իրավամբ, իրեն նաև հնագետ է կոչում` հնությունների հանդեպ սեր ունեցող մարդ (նախկինում հնագետ բառն այդ իմաստն ուներ)։ Իմ ուսումնասիրած արձանագրությունների մեծ մասը հարազատ են 17-18-րդ դարերին, ըստ այդմ՝ վիմագրերում հանդիպում են նաև փոխառյալ բառեր։ Դրանք հիմնականում կոչումներ ու պաշտոններ բնորոշող բառեր են՝ փոխառված թուրքերենից, պարսկերենից կամ արաբերենից»,-ասում է Արսեն Հարությունյանը։

Ուսումնասիրված արձանագրությունների մի մասն էլ ավելի վաղ դարերի վարք ու բարքի մասին են վկայում։ Օրինակ՝ Ս. Հռիփսիմե տաճարի արևմտյան մուտքի բարավորի արձանագրությունը, որը կրում է 1302թ., ըստ ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող Արսեն Հարությունյանի, վկայում է այն մասին, որ ոմն Սարգիս Կոշեցի 1000 սպիտակ, այսինքն՝ արծաթե դրամ է նվիրաբերել վանքին, որի դիմաց պատարագներ է ստացել։ Այդ երևույթն, Արսենի խոսքով, պահպանվել է ընդհուպ մինչև ուշ միջնադար։

Այս արձանագրությունը, սակայն, Ս. Հռիփսիմե վանքում պահպանված ամենահինը չէ։ Արսեն Հարությունյանի վերծանած վաղագույն զույգ վիմագրերը, որոնք թվագրվում են 7-րդ դարի առաջին կեսով և որոնցում հիշատակվում է Կոմիտաս Աղցեցի (615-628) կաթողիկոսի անունը, կրկին գտնվում են Ս. Հռիփսիմե վանքում։ Նույն՝ 7-րդ դարով թվագրվող մի արձանագիր տապանաքար էլ 1979 թ. Վաղարշապատի մշակույթի տան հարևանությամբ գտնվող միանավ բազիլիկ եկեղեցում իրականացված հնագիտական պեղումների ժամանակ էր գտնվել։ Թե´ առաջին, թե´ երկրորդ գտածոների մասին ժամանակին նյութեր են հրատարակվել։ Այսինքն՝ մինչև Արսեն Հարությունյանը, այլ մասնագետներ էլ են անդրադարձել այդ արձանագրություններին, պարզապես ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատողը որոշ սրբագրումներով, գրչանկարներով ու լուսանկարներով է հրատարակել այդ վաղմիջնադարյան արձանագրությունները և` ոչ միայն:

Դաշտադեմի ամրոցի պեղումներից հայտնաբերված խաչքարի բեկոր, 13-րդ դար

Եկեղեցին, որ անվանակոչվել է Ավետարանի անունով

Վաղարշապատում անելիքն ավարտելուց հետո Արսենն ուղևորվեց դեպի Խոր Վիրապ։ Այս վանքի պատմությանը, ձեռագրերին ու վիմագրական ժառանգությանը նվիրված նրա ուսումնասիրությունն էլ մոտ 70 արձանագրություն է ընդգրկել, որոնցից ընդամենը 15-ին էին մինչ այդ հրատարակվել։ Գիրքը հրատարակվել է 2017-ին:

Վիմագրագետի ուսումնասիրության ներկայիս թեման Երևանի Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցին է, որը շատ հին պատմություն ունի։ Արսենի խոսքով՝ այդտեղ է եղել Ս. Անանիա առաքյալի անապատը, որտեղ պահպանվել են սրբի նշխարներն ամփոփող դամբարանն ու տապանաքարը։ «Նախկինում եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Գրիգոր քահանա Գրիգորյանի առաջարկով «Զորավոր» Ավետարանին նվիրված փոքրածավալ ուսումնասիրություն էի հրատարակել` արվեստաբան Արփինե Սիմոնյանի հեղինակությամբ: Հետաքրքական է, որ եկեղեցին այդպես է կոչվել հենց այդտեղ պահվող «Զորավոր» Ավետարանի անունով։ Այդ Ավետարանը տևական ժամանակ պահվել է Զորավոր եկեղեցում, ոչ թե գրվել, այլ պահվել է այնտեղ, հետո տեղափոխվել է Մատենադարան, բայց յուրաքանչյուր տարվա մայիսի 14-ին՝ Ս. Մովսես Տաթևացի հայրապետի հիշատակության օրը, Ավետարանը տեղափոխվում է Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցի և մինչև երեկո մնում այնտեղ»,-մանրամասնում է վիմագրագետը։

Այս, ինչպես նաև Վաղարշապատից, Խոր Վիրապից և Հայաստանի տարբեր վայրերից հայտնաբերված արձանագրությունները հետագայում պետք է հրատարակվեն նաև «Դիվան հայ վիմագրության» մատենաշարով, որոնցից Արմավիրի մարզի վիմագրերն ընդգրկող հատորի կազմման գործն Արսեն Հարությունյանն արդեն սկսել է: Վերջին՝ 10-րդ հատորը, որը կազմել է լուսահոգի Սեդրակ Բարխուդարյանը (խմբագիրներ` Գագիկ Սարգսյաn և Արսեն Հարությունյան), վերջերս է լույս տեսել. այն ամփոփում է ՀՀ Շիրակի մարզի պատմաճարտարապետական հուշարձաններից ընդօրինակված 190 արձանագրություն, ընդ որում՝ կրկին մեծ մասն առաջին անգամ են հրատարակվել։

Ո´չ ուսումնասիրությունների ընթացքում առաջացող դժվարություներից, ո´չ էլ դրանք հավաքագրելու գործընթացից վիմագրագետը չի դժգոհում. միակ բանը, որ մտահոգում է Արսեն Հարությունյանին, արձանագրությունների վտանգված լինելն է։ Գերեզմանոցների՝ անձրևի ու արևի տակ գտնվող տապանաքարերը մամռակալում, իսկ կիսաքանդ կամ փլուզված վանքերի տեղում մնացած խաչքարերն ու մշակութային ժառանգության մյուս նմուշները ոչ պատշաճ պահպանության տակ չգտնվելով` կորստյան են մատնվում։

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

Լուսանկարները` Արսեն Հարությունյանի անձնական արխիվից

Լրահոս
Մայր Աթոռ Ս. Էջմիածնում նշվել է Ս. Աստվածածնի Վերափոխման տոնը Օգանովսկու դեմ ցուցմունք է տվել հետախուզման մեջ գտնվող Կամոն Օգոստոսի 19-ին Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Ի պատասխան Թրամփի՝ Դանիան ցանկանում է գնել ԱՄՆ-ը Լուրեր են շրջանառվում այն մասին, որ Հայ Առաքելական Եկեղեցու դեմ ոտնձգությունները կվերաակտիվացնեն. «ԿԱՄՔ» Մեկ օրում Սիրիա է վերադարձել 900-ից ավելի փախստական Լավ կլիներ մինչև խոսելը հարց տային իրենց - ի՞նչ որ բան ունեմ արած իմ կյանքում այս երկրի համար, որևէ մե՞կի համար… ՌԴ դատախազությունը մերժել է արտահանձնել Միհրան Պողոսյանին Ստամբուլյան կոնվենցիան ական է` դրված մեր հասարակության և պետականության տակ. Նարեկ Սամսոնյան Մոսկվան կրկին թռիչքներ է չեղարկել Հակառակորդը մեկ շաբաթվա ընթացքում հրադադարի ռեժիմը խախտել է 120 անգամ «Տղա եղեք» կարգախոսով մոտոերթ՝ ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի Սերժ Սարգսյանին կձերբակալեն՝ հանրությանը մի որոշ ժամանակով էլ իրական խնդիրներից շեղելու համար. Միքայել Մինասյան «Հրապարակ». ՍԴ դատավորները պատրաստվում են մերժել իշխանության առաջարկը «Հրապարակ». Ինչու են Ծովակի բնակիչները փակել ճանապարհը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Օգոստոսի 17 Ճապոնիայի վարչապետը հայտարարել է պատերազմներին մասնակցելուց հրաժարման մասին ՌԴ ԱԳՆ խոսնակը՝ Եփրատի արևելքում ռազմագործողություն սկսելու Էրդողանի հայտարարության մասին Ջերմուկում բողոքի ակցիա է Ամուլսարի շահագործման դեմ. ՈՒՂԻՂ Դոդոնը ցանկանում է գազի հարցով անձամբ խոսել Պուտինի հետ «Ուզում են օրինականացնել Հայաստանում «գոմիկների» երջանիկ կյանքը». ՈՒՂԻՂ «Պոբեդա» ավիաընկերությունը վերականգնել է դեպի Գյումրի ավիատոմսերի վաճառքը ՀՊՏՀ դասախոսները հանցագործության մասին հաղորդում կներկայացնեն ռեկտորի պաշտոնակատարի դեմ. փաստաբան ԿԽՄԿ-ն առայժմ չի տեսակցել Ադրբեջանում գտնվող հայ զինծառայողին Միքայել Մինասյան. Հեղափոխությունը Հայաստանում դեռ անխուսափելի է Թավշյա իշխանությունները պատմության գրքեր են խմբագրում «Հրապարակ». ՀՅԴ-ն նախագահի իր թեկնածուի մասին կհայտնի աշնանը «Հրապարակ». Ստամբուլյան կոնվենցիայի դեմ ստորագրահավաքն ընդլայնել է աշխարհագրությունը «Հրապարակ». Ծառուկյանի սանիկը վճռականը է տրամադրված իր քավորի դեմ «Հրապարակ». 8 սպա է բերման ենթարկվել ռազմական ոստիկանություն ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Օգոստոսի 16 Թուրքերը պատրաստվում են 10 ռազմաբազա հիմնել Սիրիայի անվտանգության գոտում Ամերիկյան 13 նահանգներ Թրամփի վարչակազմին դատի են տվել միգրացիայի նոր կանոնների պատճառով Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպանի հետ ԱԱԾ-ն բացահայտել է կաշառքի դիմաց պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու կազմակերպման դեպք Արամ Ղարբիբյանն ազատվել է վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից Վթարային վայրէջք կատարած Մոսկվա-Սիմֆերոպոլ ինքնաթիռի ուղևորների մեջ եղել են նաև հայեր Սևան քաղաքի որոշ հատվածների գազամատակարարումը մի քանի ժամով կդադարեցվի Սպասվում են բավականին շոգ օրեր «Լիդիան»-ը պատրաստ է առաջարկվող 16 մեղմման միջոցներից 15-ը կիրառել,մեկն էլ քննարկվում է. ՔԿ նախագահ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan