Պարույր Հայրիկյան. Ավանդույթը պահպանվում է
Նմանատիպ
ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը ապրիլի 24-ի վերաբերյալ ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում մասնավորապես ասված է.
«Հայտնի պատճառով այս տարի տարածական հեռաւորութիւնից (Արեւմտեան Եւրոպայում եմ) էի յետեւում Ապրիլի 24-ի հետ կապուած միջոցառումներին, դրեւորումերին ու տրուող գնահատականներին։ Տարբեր հեռուստաալիքներ բաւական լաւ էին նախապատրաստել պատմա-վաւերագրական նիւթերը։ Սակայն պատշաճ ընդհանրացումները քիչ էին. օրինակ՝ երբ դու չես շեշտում, որ սպանուած եւ տարագրուած հայերը կազմում էին Թուրքիայի ներկայիս տարածքի բնակչութեան մոտ մէկ քառորդը, իսկ դա երեւոյթ է, բայց երբ գոռում ես (նաեւ երգում) 1.5 միլիոնի մասին՝ այսօրուայ Թուրքիայի 80 մլն բնակչութեան պարագայում, կարծում եմ, նուազ ազդեցիկ է։
Մեր եզրոյթաբանները, կարծես, մի փոքր շտապել են ԳԵՆՈՑԻԴ բառը ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԻՒՆ եզրով ներկայացնելով։ Բարեբախտաբար դա միայն որպէս եզրոյթ է ընկալւում եւ միայն հայերենի նրբութիւնները խորապէս զգացողները կհասկանան թէ ինչ նկատի ունեմ։ 15 -23 թթ. ամերիկեան մի ցեղ չի հետապնդուել, այլ կայացած՝ պետականութիւնը վերականգնելու նախաշեմին կանգնած մի ազգ։ Գաղափարս այլ առիթով մինեւ վերջ կբացեմ։ Բանաստեղծական ընկալումը (Դանիէլ Վարուժան՝ «ՑԵՂԻ Ն ՍԻՐՏԸ ») միշտ չէ որ պատշաճում է քաղաքագիտականին։
(Մի քանի անգամ հնչեց պապիս եղբոր՝ Պոլսի Արդի վարժարանի հիմնադիր-տնօրէն, այդ գիշեր կալանաւորուած եւ կալանավայրում սպանուած Աբրահամ Հայրիկեանի անուն ազգանունը։ Հարազատ պապս՝ Յովհաննէս Հայրիկեանը նոյնպէս կալանաւորուել է, բայց սակաւաթիւ փրկուածներից է։)
Որեւէ տեղ ոչ մի խօսք չհնչեց այն բանի մասին, որ ոչ պատահականօրէն այդ օրուա յետ է կապուած նաեւ մեր ազգային պայքարի նորագոյն փուլի սկզբնաւորումը՝ Ազգային Միացեալ Կուսակցութեան (ԱՄԿ) կայացումը 1966 թ. Ապրիլի 24-ին։ Իսկ ԱՄԿ-ն երկարատեւ ձախողուած փորձերից յետոյ հայութեանը յաջողութիւնների հասցրած միակ ազգային ազատագրական պայքարի կազմակերպութիւն չէր միայն։ Եթէ կարողանանք ռազմավարական ընդգրկմամբ յետեւել պատմական երեւոյթներին, ապա այն ասպարէզ էր իջել հենց Մեծ Եղեռնի յետեւանքները վերացնելու նպատակով եւ այդ էր պատճառը որ դեռ տասնամեակներ առաջ Ապրիլի 24-ը ազդարարուած էր նաեւ ԱՄԿ օր՝ Ցեղասպանութեան յետեւանքները վերանելու պայքարի օր։
Ֆեյսբուկեան (դիմագրքային) լուսանկարներից տեսայ, որ մի խումբ ԱՄԿ-ԱԻՄ-ականներ երեկ՝ Ապրիլի 24-ին ծաղիկներ են դրել ԱՄԿ հիմնադիր Հայկազ Խաչատրեանի շիրիմին։
Լաւ է. ուրեմն աւանդոյթը պահպանւում է։
Այսօր այսքանը։ Քիչ անց կտեղադրեմ դիմագրքի իմ էջերում եւ կայքէջումս։ Եթէ տեսայ, կարդում են, վաղը կշարունակեմ այս նիւթի վերաբերեալ խոհերիս մատուցումը։
Ձեր Պ Ա Հ»