Մադմոնեդ մոնա

Մադմոնեդ մոնա

Ուստեցի ես, ուստեցի,
Ես ջանչեչ կարծի քեզի,
Քա ես քեզի առնողում,
Խաբրե մի հոզա հոնա:

Մադմոնեդ մոնա մոնա…

Դուն սառի, մազըդ սառի
Տեռոնեդ հողոլ դառի,
Ղադվունեհարադ կորզա
Փաղցենողում հաս դայի:

Մադմոնեդ մոնա մոնա…

Էրզեվին քայնուշ ունիմ
Ափուզ ավել, փերգ ունիմ
Ես քեզի առնում անա
Երսուն օչխար վաադ ունիմ:

Մադմոնեդ մոնա մոնա…

ուստեցի – որտեղացի
ջանչեչ – ճանաչել (բարբառներում՝ ճանչել) բառից՝ ծանոթ
սառի – խարտյաշ
արնողում – առնելու եմ
խաբրե մի – մի խոսիր (խաբար մի տար)
հոզա – հոնա – հոս ու հոն, այստեղ-այնտեղ
տեռոնեդ – դռանըդ (առաջ)
հողոլ – բու
ղադվունեհարադ – գործվածք, ձեռագործություն
կորզա – (գործա) գործիր
Փաղցենողում հաս դայի – փախցնեմ այս տարի
էրզեվի – տնամերձ հողամաս
քայնուշ – քաղհան

Համշենահայերի ժողովրդական երգ
Նորայր Քարտաշյան և Վան նախագծի կատարմամբ
Մենակատար՝ Գարեգին Առաքելյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում