Մխիթարյանն այսօր կարող է նորամուտը նշել «Արսենալ»-ի կազմում

Մխիթարյանն այսօր կարող է նորամուտը նշել «Արսենալ»-ի կազմում

Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը կարող է այսօր` հունվարի 30-ին, իր նորամուտը տոնել Լոնդոնի «Արսենալ»-ի կազմում:

Անգլիայի «Պրեմիեր լիգա»-ի 25-րդ տուրի շրջանակում Լոնդոնի «Արսենալ»-ը արտագնա խաղում մրցում է «Սուոնսի»-ի դեմ: Ըստ ամենայնի, Մխիթարյանը հայտավորված կլինի և, հնարավոր է, որ խաղին մասնակցի առաջին իսկ րոպեից:

Մխիթարյանը թիմի հետ մարզվել է և նախապատրաստվել հերթական խաղին:

«Արսենալ»-ը մինչ այս ունի 42 միավոր և մրցաշարային աղյուսակում 6-րդ տեղում է: 5-րդ տեղում 45 միավորով «Տոտենհեմ»-ն է, իսկ 47 միավորով 4-րդ տեղում՝ «Լիվերպուլ»-ը: 50 միավորով եռյակը եզրափակում է «Չելսի»-ին, «Մանչեսթեր Յունայթեդ»-ը 53 միավորով երկրորդ տեղում է: Առաջատար «Մանչեսթեր Սիթի»-ին ունի 65 միավոր:

«Սուոնսի»-«Արսենալ» հանդիպումը կկայանա հունվարի 30-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:45-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում