AM | RU
USD
EUR
RUB

Ծխելու դեմ պայքարը չպետք է անցնի ողջամտության սահմանները

 

«Պիտի ծխենք» նախաձեռնությունը վաղը նախատեսում է բողոքի ակցիա կառավարության շենքի առջև, ծխելու դեմ պայքարի օրինագծի հետ կապված: Դեռևս հայտնի չէ, ինչ պահանջներ են դնելու նախաձեռնության կազմակերպիչները, սակայն կարծում եմ արդյունավետ չի լինի կառավարությունից պահանջել առհասարակ հրաժարվել ծխելու դեմ պայքարից: Այն որ ծխելը վնասում է բոլորիս, դա անվիճելի է, ինչպես և անվիճելի է այն, որ ծխողների ճնշող մեծամասնությունը ժամանակ առ ժամանակ մտածում է ծխելը թողնելու մասին:

Սակայն ծխելու դեմ պայքարն էլ պետք է դուրս չգա ողջամտության սահմաններից ու ցանկացած օրինագիծ պետք է մշակվի այնպես, որ հնարավորինս չառաջացնի հանրության դժգոհությունը ու համեմատաբար ընդունելի լինի բոլորի համար: Ցանկացած պայքար պետք է ծավալել այնպես, որպեսզի այն զերծ մնա մարդկանց իրավունքների ոտնահարումից ու հետապնդի ոչ թե պատժիչ, այլ կանխարգելիչ նպատակ:

Սակայն առկա օրինագիծը ավելի շատ թողնում է դրամահավաքության ու ծխողներին համընդհանուր տեռորի ենթարկելու տպավորություն:

Մի կողմ թողնենք այն, որ տուգանքները երբևէ չեն նվազեցնում այն երևույթները, որոնց համար նրանք նախատեսված են: Բայց եթե տուգանքը ընդունում ենք որպես պայքարի բաղադրամաս, ապա այդ տուգանքները պետք է համապատասխանեն բնակչության եկամուտներին: Առկա նախագծում, տուգանքի չափսերը պարզապես դուրս են տրամաբանության սահմաններից: Հայաստանում բազմաթիվ ընտանիքների մեկ ամսվա եկամուտը գրեթե նույնչափ է, որոշ դեպքերում էլ պակաս, քան առաջարկվող տուգանքի չափերն են:

Զավեշտալի է, որ նախատեսվում է 500 000 տուգանել ցանկացած հիմնարկի սեփականատիրոջը, եթե վերջինս չարգելի ծխել հիմնարկի տարածքում: Այդ դրույթը դամոկլյան սրի նման կախվելու է ցանկացած ղեկավարի գլխին, քանի որ ցանկացած պահի, ցանկացած աշխատող կարող է տարբեր դրդապատճառներից ելնելով «սարքել» գործատիրոջ գլխին ու ինչպես ասում են «մեռնեմ օրենքին»:

Զավեշտների շարքից է նաև դպրոցներին 100 մետրից մոտ ծխախոտի վաճառքն արգելելը: Իմ խորին համոզմամբ պետք է խստացնել խանութներում անչափահասներին ծխախոտի վաճառքի արգելքը, այլ ոչ թե դպրոցի ու խանութների միջև տարածություններ սահմանել:

Երբ անչափահասը ծխում է, ապա ոչինչ չի խանգարի նրան անցնել 100-ի փոխարեն 120 մետր:

Եթե որևէ մեկը փորձի տրամաբանորեն բացատրել, թե ի՞նչ ազդեցություն է թողնելու այդ 100 մետրը ու ինչո՞վ է նպաստելու անչափահասների չծխելուն, պատրաստ եմ ընդունել, որ սխալվում եմ:

Հասարակական տրանսպորտում ու տաքսի ծառայություն մատուցող մեքենաներում ծխելն արգելելը միանշանակ ողջունելի է, սակայն խիստ անընդունելի, երբ այդ արգելքը տարածվում է նաև անձնական ավտոմեքենաներում ծխելու վրա ու առաջացնում 50 000 դրամ տուգանք:

Դա արդեն մարդու սեփականության իրավունքի կոպտագույն ոտնահարում է: Անձնական ավտոմեքենան մարդու անձնական տարածքն է ու որևէ մեկն իրավունք չունի իր քիթը մտցնել այդտեղ: Ես իմ ավտոմեքենայում իրավունք ունեմ անել այն ամենն, ինչ ցանկանում եմ, եթե դա չի խանգարում հասարակական կարգը կամ չի առաջացնում հասարակական վտանգ:

Եթե որևէ մեկին ծխախոտի հոտը խիստ տհաճ է ու եթե որևէ մեկը ի տարբերություն ինձ, չափազանց շատ է մտահոգվում իր առողջության համար, ապա խնդրեմ, թող չնստի իմ մեքենան:

Ռեստորաններում ու սրճարաններում ծխելու համատարած արգելքը հանգեցնելու է ոչ միայն զբոսաշրջության նվազմանն ու տնտեսվարողների եկամուտների անկմանը, այլ դա նույնպես մարդու իրավունքների ոտնահարում է:

Մարդը գնում է ռեստորան կամ սրճարան ոչ միայն ուտելու համար, այլ դա նաև ժամանցի, առօրյա հոգսերից լիցքաթափման միջոց է: Ցանկացած մարդ յուրովի է պատկերացնում իր ժամանցի ձևն ու տեսակը: Եթե մեկի համար սուրճի հետ խնձոր ուտելը խիստ համադրելի է, մյուսն առանց ծխախոտի այդ սուրճը չի պատկերացնում: Եթե մեկի համար սրճարանը համարվում է հիանալի վայր ընկերուհուն նախորդ օրվա սերիալը պատմելու համար, ապա այն մյուսի համար սրճարանն ուղղակիորեն ասոցացվում է ծխելու հետ:

Նախագիծը պետք է մշակվի այնպես, որպեսի առաջինի դեպքում պաշտպանվի մարդու առողջությունը, երկրորդի դեպքում չոտնահարվի իրավունքները: Իսկ դրա լավագույն տարբերակը ռեստորաններում և սրճարաններում ծխողների և չծխողների սրահներ նախատեսելն է:

Բայց եթե գլխավոր նպատակը մարդկանց տուգանելն է, այլ ոչ ծխելու դեմ իրական պայքարը, ապա այս ամենն ավելորդ է: Ավելի հեշտ կլինի բոլոր ծխողների համար սահմանել ամսական 200 000 դրամ հաստատագրված տուգանք ու ով, որտեղ ուզում է, թող ծխի:

Կարեն ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Լրահոս
Արցախի խորհրդարանը կգումարի արտահերթ նստաշրջան $100 մլն Ադրբեջանին և $7 մլն Հայաստանին. Վաշինգտոնն ընդգծում է իր պրագմատիկ քաղաքականությունը Հարավային Կովկասում ԱԱԾ տնօրենը Տավուշում մասնակցելու է խորհրդակցության` Ւջևանում տեղի ունեցած բախումների վերաբերյալ ԱԱԾ տնօրենը ժամանել է Իջևան Փոխոստիկանապետ. Իջևան ներքին զորքեր են տեղափոխվել Ժամանակավորապես կդադարեցվի մի շարք համայնքների գազամատակարարումը Կոտրվի էս կուռը, որ «հու» եմ արել, Նիկոլ ընտրել. Իջևանից բերման ենթարկվածի հարազատ Ռուսաստանը պատրաստ է Թուրքիային Սու-35-եր մատակարարել Գիշերվա 4-ին բերետավորները տուն են մտել, երեխեքը վախեցած, չգիտեմ՝ ինչ ա կատարվել Իրանը օտարերկրյա նավթային տանկեր է առգրավել՝ 12 անձնակազմով Ղազինյան. Ո՞վ է պատասխանատու Փաշինյանի առողջության համար Մարդիկ ուզում են լավ ապրեն. պարտքերի տակ են, ում «սումկեն» բաց անես, պարտքերի թղթեր ա. Իջևանից բերման ենթարկվածի հարազատ Փաստեր ունենք, որ հենց ոստիկաններն են հարձակվել ժողովրդի վրա. Իջևանից բերման ենթարկվածի հարազատ Հայաստանում ունենք վառելափայտի խնդիր. Նիկոլ Փաշինյան ՄԻՊ որոշմամբ` հատուկ հանձնարարությամբ խումբ է գործուղվել Իջևան Վարչապետն անձամբ է ընդունում, որ օպերատիվ կապի առկայությունը չի երաշխավորում, որ զոհեր չենք ունենա. Հերմինե Մխիթարյան Իջևանում տեղի ունեցած բախումների հետևանքով ձերբակալվել է 13 անձ. Քննչական կոմիտե «Ժողովուրդ». Մեքենաների տեխզննման գործընթացում փոփոխություններ կարվեն «168 ժամ». Իշխանափոխությունից մեկ տարի անց կառավարությունը նվազեցնում է տնտեսական աճի ակնկալիքները «Փաստ». ԵՊՀ-ն ծառայեցնում են իշխանությանը, այլախոհ դասախոսներին «բլոկադայի» են ենթարկում «Հրապարակ». 40 մարդ կհամալրի գործազուրկների շարքերը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 18 Իջևանում բախումների հետևանքով տուժել է շուրջ 25 ոստիկան, դեպքի վայր է մեկնել ոստիկանապետը Վիտալի Բալասանյանի գրասենյակի հայտարարությունը Ռոբերտ Քոչարանի գրասենյակը քաղաքական դրդապատճառներ է տեսնում նախագահի գործով դատավորի աշխատասենյակի խուզարկության մեջ ՊԲ հրամանատար մեկնել է հյուսիսային հատվածում տեղակայված մի շարք զորամասեր և առաջնագիծ Մայր Աթոռում տեղի ունեցան լսումներ Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ Ռուսաստանի հետ հարաբերությունների նորմալացումը Վրաստանում կարևոր են համարում Տիգրան Աթանեսյան. Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակի խուզարկությունը պետք է հանրորեն պատճառաբանվի Եվրահանձնաժողովի նոր նախագահի հետ հարկավոր է օպերատիվ կերպով դրական հարաբերություններ հաստատել. փորձագետ Ամեն մեկն իր ոլորտում սկսում է հիասթափվել. հոգեբան Քոչարյանի գործով դատավորի աշխատասենյակում խուզարկությունը կատարվել է քրեական գործի շրջանակներում. ՀՔԾ-ն հաստատում է Հայաստանի հետ իրավիճակն այլ է, այն մեր ռազմավարական գործընկերն է․ Սերգեյ Լավրով Ողբերգական վթար՝ ՌԴ-ում. կրկին հայեր են մահացել Լավրովը նշել է վրացական թռիչքների արգելքը վերացնելու պայմանները Արծրուն Հովհաննիսյան․ Կրակոցներից տուժել են Ելփի գյուղի տները Եվրահանձնաժողովը կին նախագահ ունի Թրամփն արգելել է վաճառել Թուրքիային F-35 կործանիչներ Վարչապետն Արդարադատության նախարարի նոր տեղակալ է նշանակել Վահե Հակոբյանը նշանակվել է վարչապետի արարողակարգի պատասխանատու
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan