ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի մասին լուրերը տեղեկատվական դիվերսիա են
31/01/2018 20:18
Նմանատիպ
Օրերս հայկական մեդիա դաշտը ողողված էր Գարեգին Նժդեհի արձանն ապամոնտաժելու, Ռուսաստանից մեծաքանակ զինտեխնիկա ձեռքբերելու մասին ադրբեջանական ԶԼՄ-ների պարբերական բնույթ կրող հրապարակումներով: Ադրբեջանական տեղեկատվական դիվերսիաների նպատակն էլ մեկն է, որպեսզի ստահոդ կամ իրականությունն այլ լույսի տակ ներկայացնող հրապարակումները հասնեն հայ հանրությանն ու քննարկումների և մտորելու տեղիք տան: Բաքուն իր այդ նպատակների համար գործի է դնում նաև այսպես ասած փորձագետների, որոնք չեն էլ թաքցնում, որ զբաղված են ադրբեջանական լոբբինգով: Ու գլխավոր խնդիրն այն է, որ հայկական մեդիան հեշտությամբ կուլ է տալիս ադրբեջանական խայծն ու արտատպում հրապարակումներ, խեղված փաստեր, որոնք հեռու են իրականությունից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում