Ավիավթար Չեչնիայում, կան զոհեր
07/03/2018 19:23
Նմանատիպ
Ուղղաթիռ Է կործանվել Չեչնիայի հարավի լեռներում: Այդ մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել Է հանրապետության իրավապահ մարմինների ներկայացուցիչը:
«Իրոք, Չեչնիայի հարավում՝ լեռներում, ուղղաթիռ Է ընկել»,-ասել Է գործակալության զրուցակիցը: Իրազեկ աղբյուրն «Ինտերֆաքս»-ին ասել Է, որ ուղղաթիռը, հավանաբար, պատկանում Է սահմանապահ ծառայությանը: «Այսօր մոտավորապես ժամը 2-ին տեղեկատվություն Է ստացվել Խիլդեհարոյ բնակավայրի շրջանում սահմանապահ ծառայության ուղղաթիռի կործանման վերաբերյալ: Նախնական տվյալներով՝ զոհվել Է յոթից մինչեւ ինը մարդ»,-ասել Է գործակալության զրուցակիցը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում