Հայաստանում օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
11/03/2018 17:54
Նմանատիպ
Հայաստանի տարածքում մարտի 11-ի ցերեկը, 12-14-ը, 15-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 15-ի գիշերը, 16-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:
Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևան քաղաքում մարտի 11-ի ցերեկը, 12-14-ը, 15-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 15-ի գիշերը, 16-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև:
Հետևեք մեզ նաև Telegram-ում