«Ժամանակ». Հայ օլիգարխների մուտքը ֆուտբոլ խոստանում է ավելացնել մրցակցությունը

«Ժամանակ». Հայ օլիգարխների մուտքը ֆուտբոլ խոստանում է ավելացնել մրցակցությունը

«Ժամանակ»-ը գրում է. «Երեկ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի արտոնագրման կոմիտեն որոշում է կայացրել ՀՀ Բարձրագույն խմբի 2018/2019թթ. մրցաշրջանի առաջնությանը մասնակցելու համար արտոնագրեր շնորհել 10 ակումբների: Բացի նախորդ առաջնությանը մասնակցած 6 թիմերից, այս տարվա օգոստոսից մեկնարկող առաջնությանը մասնակցելու արտոնագիր են ստացել ևս չորս ակումբներ՝ «Էրեբունի», «Լոռի», «Արցախ», «Արարատ-Մոսկվա»:

«Էրեբունին» պատկանում է «Մուլտի գրուպ» ընկերության սեփականատեր Գագիկ Ծառուկյանին, իսկ «Արարատ-Մոսկվան»՝ «Տաշիր գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանին: Հայ օլիգարխների մուտքը ֆուտբոլ խոստանում է ավելացնել մրցակցությունը և ավելի դիտարժան դարձնել»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում