AM | RU
USD
EUR
RUB

Ադրբեջանցի ակտիվիստներն ԱՄՆ-ում Իլհամ Ալիևի ռեժիմի դեմ ուղղված բողոքի ակցիա են իրականացրել՝ պահանջելով նրա հրաժարականը

 

Ադրբեջանցի ակտիվիստները մարտի 14-ին Վաշինգտոնում ադրբեջանական դեսպանատան դիմաց Իլհամ Ալիևի բռնապետական ռեժիմի դեմ ուղղված բողոքի ակցիա են իրականացրել:

Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

«Սա մեր առաջին քայլն է, սակայն այս ամենը շարունակվելու է: Մեր նպատակն է մեր ձայնը Ադրբեջանին լսելի դարձնել»,-խոսելով ակցիայի նպատակների մասին՝ նշել է ադրբեջանցի ակտիվիստներից մեկը:

Ակտիվիստներն ակցիային մասնակցել են դիմակներով և պաստառներով, որոնց վրա գրված են եղել «Դիմադրիր Ալիևին», «Ազատություն ադրբեջանցի ժողովրդին», «Բռնապետը նույնն է, դարն է ուրիշ», «Պաշտպանեք մարդու իրավունքները» կոչերը:

Ակցիայի մասնակիցներն անդրադարձել են նաև ներկայումս Ադրբեջանում ձերբակալված հարյուրավոր քաղբանտարկյալներին և երկրի ղեկավարությունից պահանջել անհապաղ ազատ արձակել նրանց:

Ակցիայի ժամանակ ադրբեջանցի վտարանդի ակտիվիստները քննադատել են Ադրբեջանում իրենց ընտանիքների անդամների նկատմամբ իրականացվող ճնշումները և պահանջել Իլհամ Ալիևի կառավարության հրաժարականը:

«Իլգար Մամեդովից, Աֆղան Մուխտարլիից, Գիյաս Մամեդովից և Գյոզալ Բայրամլիից բացի, Ադրբեջանում կան 200-ից ավելի քաղբանտարկյալներ: Որպես արտասահմանում բնակվող և մեր երկիրը սիրող մարդիկ՝ մենք նույնպես հայտնում ենք մեր դժգոհությունն ու պահանջում ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին»,-նշել են ակտիվիստները:

«Ամերիկայի ձայն»-ի թղթակցի հարցին, թե ինչու են ակտիվիստները դիմակով, նրանք պատասխանել են, որ դիմակների միջոցով փորձում են թաքցնել իրենց դեմքը, որպեսզի Ադրբեջանում իշխանությունները ճնշումների չենթարկեն իրենց հարազատներին:

Լրահոս
Բաքուն ու Անկարան շտապում են. երբ կկորցնեն Հայաստանի իրենց «գործընկերոջը», չեն ավարտի ծրագրերը Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները հանդիպել են միջպետական սահմանին Անհնազանդության ակցիա՝ մետրոյում․ Գնացքներին ու պատերին փակցրեցին Արցախի դրոշներ․ տեսանյութ ՀՀ-ն պարտավոր է առաջնորդվել Արցախի ինքնորոշման իրավունքը միջազգային ատյաններում առաջ տանելու և պաշտպանելու դիրքորոշմամբ Միքայել Բադալյանի գործը հետապնդում է մեկ նպատակ՝ մեկուսացնել պայքարող յուրաքանչյուր հայի․ Վանեցյան ՈւՂԻՂ․ Դիմադրության շարժման երթն ու հանրահավաքը՝ Ֆրանսիայի հրապարակում Բլոգեր Միքայել Բադալյանը կալանավորվել է Միջադեպեր հրահրելու գործում ուղիղ առնչություն ունի ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետը․ Աբրահամյան Դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց գրավը փոխելու միջնորդությունը Փաշինյանը ԱՄՆ պետքարտուղարի հետ զրույցում տպավորություններն է կիսել Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպման վերաբերյալ Ութ անձ ձերբակալվել է՝ առանձնապես խոշոր չափերով գողություն կատարելու կասկածանքով․ տեսանյութ Երևանում 37-ամյա տղամարդը կտրել է ձեռքերի երակներն ու պարանոցը Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ հայաստանյան բանկերում Արագած Ախոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ իշխանությունը Ալիևի հռչակած «Զանգեզուրի միջանցքը» «Հայկական խաչմերուկ» է կոչում՝ փորձելով խաբել ժողովրդին Մեզ վախկոտ ու դավաճան դիպլոմատներ պետք չեն, շուտով Նիկոլի հետ կլքեն այս շենքը. Տիգրան Քոչարյան 32-ամյա տղամարդը հրացանով կրակել է 20-ամյա կնոջը Կարմիր բերետավորները բիրտ ուժ են կիրառում ԱԳՆ շենքի մոտ գտնվող ցուցարարների նկատմամբ ԱԳՆ փոխնախարարը հրաժարվեց ասել, որ «Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում» ԶՈՒ ԳՇ պետի տեղակալի «նահանջ» հրամանի հետևանքով 5 անձ գերեվարվել է, 12-ը՝ զոհվել, 24-ը՝ անհետ կորել 5 րոպե ունեք, կողմնորոշվե՛ք․ ընդդիմադիրները ժամանակ տվեցին ԱԳՆ դուռը բացելու համար Նիկոլի ու Ալիևի ցանկացած պայմանավորվածություն, իմացեք, որ առ ոչինչ է․ Իշխան Սաղաթելյան Արսենին պայքարից չեք կարողանալու հետ պահեք, նրա պայքարը հանուն Հայաստանի է, հանուն Արցախի է և հանուն հայի է․ Վանեցյան ՔԿ-ի քննիչները «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Նիկողոսյանի բնակարանում փնտրում են թմրանյութ․ Բաբայան Սրանք հային չեն ծառայում. ընդդիմությունը ճեղքեց ոստիկանական շղթան՝ փակելով ԱԳՆ մուտքերը ՈւՂԻՂ. Ընդվզման ակցիա Երևանում ՈւՂԻՂ․ Ընդդիմության անհնազանդության ակցիան Առավոտից խուզարկություններ են ընթանում ՀՀԿ-ականների տներում Այս պահին ոստիկանությունը խուզարկություններ է իրականացնում ՀՅԴ անդամների բնակարաններում․ Սաղաթելյան Մայիսի 24-ին Երևանի և 8 մարզերի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի Այլևս ակնհայտ է, որ Արցախը պարտադրված է պայքարել երկու ճակատով․ Սենոր Հասրաթյան Նիկոլ Փաշինյանը, հանուն սեփական աթոռի պաշտպանության, Հայաստանն ու Արցախը հանել է աշխարհաքաղաքական աճուրդի. հայտարարություն Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողով Ալիևը Հայաստանի հետ սահմանի սահմանազատման պետական հանձնաժողով է ստեղծել Մխիթարյանն ու Դիբալան իտալական ակումբի առաջնային տրանսֆերային նպատակներն են․ Gazzetta dello Sport «Արցախն ապրում է» մշակութային փառատոնի շրջանակում Արցախում առաջին անգամ էկրան բարձրացավ «Օլիմպիկոս» ֆիլմը Ադրբեջանի կազմում որևէ կարգավիճակ անընդունելի է․ Արցախի նախագահի խոսնակ Թալինում հիմնվել է 7,5 հեկտար տարածք զբաղեցնող արևային ֆոտովոլտային էլեկտրակայան Սյունիքում բացահայտվել է պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու դեպք․ մեկ կին ձերբակալվել է․ տեսանյութ Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը` հայաստանյան բանկերում
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan