Դատախազները կարող են պետության հաշվին բնակարան վարձակալել

Դատախազները կարող են պետության հաշվին բնակարան վարձակալել

Հայաստանի կառավարությունը սահմանեց դատախազներին մշտական բնակության վայրից դուրս գործուղելիս բնակելի տարածությամբ ապահովելու անհնարինության դեպքում դրամական փոխհատուցում տալու կարգը և չափը: Անհրաժեշտության դեպքում, պայմանավորված դատախազին իր բնակության վայրից 30 կմ և ավելի հեռավորությամբ վայրում «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով նշանակելիս կամ գործուղելիս բնակելի տարածությամբ ապահովելու անհնարինությամբ, նրան օրական վճարվում է դրամական փոխհատուցում բնակելի տարածության վարձակալության դիմաց՝ փաստացի վճարված գումարի չափով:

Կարգավորումը գործում է նաև ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում