Կիտրոնի չորացրած կեղևի օգտակարությունը

Կիտրոնի չորացրած կեղևի օգտակարությունը

Կիտրոնը հիանալի մթերք է: Այս վառ, դեղին ցիտրուսը ունակ է ոչ միայն դրական ազդեցություն գործել առողջության վրա, այլ նաև անփոխարինելի ընկեր է կանացի գեղեցկության և խոհանոցի մաքրության պահպանման համար: Նրա թթվայնությունը և թարմ բույրը վերափոխում են յուրաքանչյուր ճաշատեսակ:

Ձեռքի տաք ոչ միշտ են պատահում թարմ կիտրոններ, սակայն գոյություն ունի տարբերակ՝ պատրաստելու ունիվերսալ համեմունք կիտրոնի հեղևից, որը շատ բուրավետ է ու հարմար՝ օգտագործման համար:

Ինչպես չորացնել և օգտագործել կիտրոնի կեղևը

Այս համեմունքի պատրաստման համար պետք է 3-4 թարմ կիտրոն: Լավ լվացեք, հանեք վրայի կեղևը՝ փորձելով չկպնել սպիտակ կաշվին, քանի որ այն դառնություն կհաղորդի:

 

Չորացրեք կեղևը բաց օդին: Այսպիսի կիտրոնային կճեպներն արդեն պատրաստ են օգտագործման համար: Դրանց կարելի է ավելացնել թեյի մեջ: Սակայն կա նաև այլ տարբերակ:

Տեղադրեք կճեպները բլենդերի մեջ և փոշի սարքեք: Այժմ դուք կարող եք այն օգտագործել որպես համեմունք տարբեր ճաշատեսակներ պատրաստելու համար:

 

Այս համեմունքը պետք է չափի մեջ օգտագործել, քանի որ դրա բույրը բավականին հագեցած է:

Ի դեպ, խառնելով 1 թեյի գդալ կիտրոնի փոշին 2 ճաշի գդալ շաքարավազի հետ և ավելացնելով փոքր-ինչ զեյթունի ձեթ, դուք կստանաք մարմնի սկրաբ՝ հակացելյուլիտային էֆեկտով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում