Հովհաննես Ազոյանի նմանակն իսկական իրարանցում է առաջացրել հասարակության շրջանում. ո՞վ է նա
Նմանատիպ
Հովհաննես Ազոյանը նմանակ ունի՞։ Կարող ե՞ք այս լուսանկարից տարբերել, թե ով է իրական Հովոն: Ո՞չ, ուրեմն՝ շնորհավորում եմ ձեզ, դուք էլ եք հեշտությամբ կերել խայծը՝ կարծելով, թե Առաջին ալիքի «Տանդեմ» սիթքոմում Հովոն է խաղում: Ես, օրինակ, վերջերս իմացա, որ այդպես չէ, մենակ չասեք՝ դուք էլ: Պարզվում է՝ երկրագնդի վրա գոյություն ունեցող մեր նմանակներն ապրում են հենց մեր կողքին ու մեզ այդքան մոտ, իսկ մենք այդ մասին անգամ չենք էլ մտածել: Կարծում եք՝ Հովհաննեսն էլ չգիտի՞ այդ մասին…
Պարզվում է՝ Հովհաննես Ազոյանի նմանակը հայ է, ասեմ ավելին՝ դերասան ու հոմորիստ: 27-ամյա երիտասարդ Լևոն Սարգսյանն այն աստիճանի է նման Հովոյին, որ նրանց շփոթելը վերջին շրջանում բնական երևույթ է դարձել, տարբերելն էլ՝ գրեթե անհնար: Դերասանների ակնհայտ նմանությունն ուղղակի ապշեցնում է: Հովոն ու Լևոնն ամեն րոպե մեր աչքի առջև են, մենք դիտում ենք նրանց մասնակցությամբ ֆիլմերը, տեսահոլովակներն ու հաղորդումները, բայց քչերս էինք նկատել, որ բոլոր նախագծերում չէ, որ Հովոն է խաղում: Եթե Հովհաննես Ազոյանի մասին մենք գիտենք համարյա ամեն ինչ, ապա Լևոնի մասին քիչ բան է հայտնի: Նա երկար տարիներ հանդես է եկել ЕРМУ KBH-ի թիմում, նկարահանվել է «Հ2» հեռուստաընկերությամբ ցուցադրվող «Taxinema» սիթքոմում, բայց մարդիկ նրա նմանությունը Հովոյի հետ նկատեցին հատկապես այն ժամանակ, երբ Լևոնը սկսեց նկարահանվել «Տանդեմ»-ում:
Պետք է ասել, որ, ինչ խոսք, տղան լավ կարողացել է օգտվել կյանքի ընձեռած հնարավորությունից և այն օգտագործում է ի շահ իրեն՝ կրկնօրինակելով Հովոյի ոչ միայն փարթամ ու խուճուճ մազերը, այլև սկսել է հագնվել գրեթե նույն կերպ, ինչպես դերասանը: Հովոյի հետ նրա անհերքելի նմանությունը, կարծում եմ, լավ է անդրադառնում Լևոնի վրա՝ նրան նույնպես բերելով հաջողություն: Արդարության համար ասեմ, որ նախկինում Լևոնն ունեցել է ավելի կարճ սանրվածք ու հագուստի այլ ոճ:
Հետաքրքիր է՝ իսկ դուք երբևէ հանդիպե՞լ եք ձեր նմանակին:
Լևոն Սարգսյան
Հովհաննես Ազոյան
Հետևեք մեզ նաև Telegram-ում