Գիշերային շիճուկ դեմքի համար, որը կարող է ամբողջովին փոխել ձեր մաշկը
Նմանատիպ
Այսօր մենք պատրաստվում ենք ձեզ հետ կիսվել մի շիճուկի բաղադրատոմսով, որը կխլի ձեզանից ընդամենը 2 րոպե պատրաստման համար և շատ օգտակար է ցանկացած տեսակի մաշկի համար։
Դեմքի շիճուկները՝ հեշտ խոնավացնող միջոցներ են, որոնք պարունակում են մի շարք օգտակար բաղադրիչներ։ Որպես կանոն, դեմքի շիճուկները իրենցից ներկայացնում են բարձրորոակ յուղերի խառնուրդ, որը պարունակում է հակաօքսիդանտ, հակաբորբոքային և խոնավացնող հատկություններ։
Դեմքի շիճուկները ավելի լավ է օգտագործել մաքուր մաշկին և կարող եք ընդունել ինչպես առավոտյան, այնպեսլ էլ երեկոյան։ Այս շիճուկի օգտագործումից առաջ դուք պետք է մաքրեք մաշկը կոկոսի կամ այլ յուղերով։
Ձեզ անհրաժեշտ է
1 ճաշի գդալ ժոժոբայի յուղ
1/2 ճաշի գդալ արգանի յուղ
2-4 կաթիլ լավանդայի եթերային յուղ։
Պատրաստումը՝
Լցրեք ժոժոբայի և արգանի յուղերը 30 գրամ տարողությամբ ապակե շշի մեջ՝ օգտագործելով փոքր ձագար։ Ավելացրեք եթերային յուղ։ Փակեք շիշը և լավ թափահարեք, որպեսզի բաղադրիչները խառնվեն։ Պահպանեք այն սառը, ստվերային մասում՝ զերծ պահելով արևի ճառագայնթներից։
Դեմքի օգտագործման համար մի քանի կաթիլը պարզապես հրաշքներ է գործում։ Անպայման քսեք այս շիճուկը դեմքին, այն մաքրելուց հետո։ Քսելուց հետո զգուշորեն մերսեք դեմքը մոտ 2 րոպե, իսկ հետո թողեք ամբողջ գիշերվա ընթացքում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում