Սոդայի զարմանալի հատկություններից ևս մի քանիսը, որոնք այնքան անհրաժեշտ են հատկապես ամռանը
Նմանատիպ
Սոդայի զարմանալի հատկությունները օգտագործվում են ոչ միայն սննդի և քիմիական արդյունաբերության մեջ, այլև` կոսմետոլոգիայի: Սոդան ունի հականեխիչ, ախտահանիչ, հակասնկային, մաքրող, հակաբորբոքային, բուժիչ և փափկեցնող հատկություններ:
Ոտքի մաշկի համար խորհուրդ է տրվում սոդայով լոգանքներ ընդունել: Այս լոգանքները նպաստում են օրգանիզմի և մաշկի առողջությանը:
Սոդայով լոգանքը ախտահանիչ նշանակություն ունի և պայքարում է սնկերի դեմ: Նմանատիպ լոգանքների միջոցով կարելի է ազատվել ոտքերի տհաճ հոտից:
Սոդան ունի մաքրող հատկություն և կարողանում է մաշկը մաքրել փոշուց և կեղտից այն հատվածներում, որտեղ օճառը չի կարողանում հասնել:
Սոդայով լոգանքը մեղմում է կրունկների ու ոտքերի ցավը ու կանխում է կոշտուկների առաջացումը:
Այս լոգանքների միջոցով ազատվում եք կոշիկի անհարմարության հետևանքով առաջացած ցավից:
Սոդայով լոգանքները էլ ավելի դրական ազդեցություն կունենան, եթե սոդային ավելացնեք աղ, օճառ, եթերայուղեր, կաթ, ջրածնի պերօքսիդ, յոդ, կավ;
Սոդայով լոգանքների ազդեցությունը մեծ կլինի, եթե շաբաթական 2-3 անգամ կիրառեք այն: Լոգանքից հետո ոտքերը չոր խոզանակով մաքրեք, ապա ցնցուղով լվացրեք ու չորացրեք հատուկ ոտքերի համար նախատեսված սրբիչով:
Այս լոգանքները չեն կարող պայքարել ոտքերի բոլոր խնդիրների դեմ, սակայն դրական ազդեցություն կտան:
Հետևեք մեզ նաև Telegram-ում