Արտասահմանյան ավիափոխադրողները կկարողանան լրացուցիչ չվերթներ իրականացնել դեպի Հայաստան

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը օտարերկրյա ավիափոխադրողներին թույլատրվել է լրացուցիչ չվերթներ իրականացնել դեպի Հայաստան: Ինչպես ասվում է ՔԱԳՎ պաշտոնական կայքում, «հաշվի առնելով այս հանգամանքը ու նաև ավիատոմսերի սակագների հնարավոր բարձրացումը կանխարգելելու նպատակով՝ 2013 թվականի «Ամառ» նավիգացիոն ժամանակաշրջանի համար տրամադրել հավելյալ չվերթներ «Պոլյոտ», «Աէրոֆլոտ», «Ռոսսիա», «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ», «Ուրալյան ավիաուղիներ», «Սիբիր» ավիաընկերություններին:

Չվերթները կիրականացվեն Երևան-Մոսկվա-Երևան, Երևան-Նովոսիբիրսկ-Երևան, Երևան-Կիև-Երևան, Երևան-Սանկտ Պետերբուրգ-Երևան Երևան-Նիժնի Նովգորոդ-Երևան ուղղություններով:

Որոշման նպատակն է կանխել ավիատոմսերի գների թանկացումը ազգային ավիափոխադրողի սնանկությունից հետո:

Ավիափոխադրումների աշխարհագրությունն առավել ընդլայնելու նպատակով էլ օտարերկրյա ավիափոխադրողներին տրվել է թույլտվություն նոր ուղղություններով չվերթներ իրականացնելու համար. դրանք են՝ Երևան-Ուֆա-Երևան, Երևան-Կալինինգրադ-Երևան, Երևան-Բելգորոդ-Երևան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում