AM | RU
USD
EUR
RUB

Հռոմի պապը գլուխ խոնարհեց Նարեկացու արձանի առաջ. Վատիկանում հնչեցվեց Կաթոլիկ և Հայ Առաքելական եկեղեցիների աղոթքը

 

Վատիկանի այգիներում հանդիսավորությամբ բացվեց հայ բանաստեղծ, երաժիշտ, փիլիսոփա, աստվածաբան Գրիգոր Նարեկացու արձանը: Բացումը նշանավորվեց Հռոմի Ֆրանցիսկոս պապի կողմից հայ մշակույթի հերոս, Տիեզերական եկեղեցու վարդապետ Գրիգոր Նարեկացու արձանի օծմամբ:

Օծման արարողությանը ներկա էին Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը, բազմաթիվ հյուրեր: Արձանի օծման արարողություններից հետո Առ Աստված աղոթք հղեցին նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսները։

Հռոմի Ֆրանցիսկոս պապը հանդիսավոր արարողության ավարտին գլուխ խոնարհեց արձանի առաջ:

Վատիկանի սրտում բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ 2015 թվականի ապրիլին Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագի ընթացքում Հռոմի Ֆրանցիսկոս պապի կողմից Գրիգոր Նարեկացուն Տիեզերական եկեղեցու վարդապետ հռչակվելուց 3 տարի անց՝ կրկին ապրիլին:

Վատիկանում Գրիգոր Նարեկացու արձանի բացումը խորհրդանշում է Կաթոլիկ և Հայ Առաքելական եկեղեցիների միջև առկա հարաբերությունների բարձր մակարդակը, որոնք էլ ավելի են ամրապնդվել 2016 թվականին Ֆրանցիսկոս պապի՝ Հայաստան՝ առաջին քրիստոնյա ժողովրդին այցելելու ժամանակ:

2016 թվականի հունիսին Հռոմի պապ Ֆրանցիսկոսի Հայաստան այցի շրջանակներում նախագահ Սերժ Սարգսյանը Սրբազան Քահանայապետին էր նվիրել Գրիգոր Նարեկացու արձանի մանրակերտը՝ որպես առաջին քրիստոնյա երկիր Պապի ուխտագնացության խորհրդանիշ: Արձանը Սրբազան Քահանայապետին նվիրելիս նախագահ Սերժ Սարգսյանը հույս էր հայտնել, որ դրա մեծ տարբերակն ապագայում կտեղադրվի Վատիկանում: Հռոմի Պապը հավանել էր արձանն ու շնորհակալություն հայտնել նախագահին՝ տալով իր համաձայնությունը:

Լրահոս
Վրաստանը մեղադրում է ՌԴ-ին ՀՀ-ում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ «Ամունդի». վեց տարի Հայաստանում Արմեն Սարգսյանի մասին դիտարկվել են մեծ թվով բացասական հոդվածներ Նոր կորոնավիրուսային վարակի կանխարգելման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի գլխավորած պատվիրակությունն այցելել է Վրաստան ՍԴ-ում տեղի է ունեցել մասնագիտական քննարկում «Սահմանադրության մեկնաբանում» թեմայով Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Արցախի վերածննդի օրվա և Ղարաբաղյան շարժման 30-ամյակի առթիվ ԲԴԽ նիստ․ օրակարգում է դատավոր Արայիկ Մելքումյանի լիազորությունները վերականգնելու հարցը. ՈՒՂԻՂ Պատմական դեմքեր, որոնք բանտում կլինեին, եթե ապրեին Նոր Հայաստանում Ի գիտություն ՀՀ-ում գտնվող Արցախի քաղաքացիների. հայտարարություն ԵՄ-ն Հայաստանին 9մլն եվրո կհատկացնի Իրանը հայտնել է կորոնավիրուսով վարակման 3 նոր դեպքի մասին Արփինե Հովհաննիսյանն ամուսնանում է․ ով է փեսացուն ու այլ մանրամասներ՝ սպասվող հարսանիքից ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի այսօրվա նիստի պատկերը ցույց է տալիս, թե ինչ վնասներ է կրելու բուհը. Դավիթ Ափոյան Պուտինը Մեդվեդևի հետ նախապես քննարկել է կառավարության հրաժարականը․ ՌԴ նախագահը նոր մանրամասներ է հայտնել Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Կառավարությունը ապրիլի 5-ի հանրաքվեի համար կծախսի ավելի քան 3 միլիարդ դրամ Ռոբերտ Քոչարյանը բարեկեցություն, ոգու ամրություն և հարատև խաղաղություն է մաղթել Արցախի ժողովրդին ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը տեղի չունեցավ. խորհրդի անդամների կեսից ավելին ներկա չէին Հրայր Թովմասյանի շնորհավորական ուղերձը՝ Արցախի Վերածննդի օրվա կապակցությամբ Ինչու՞ հենց ապրիլի 5-ին Իրանի Մեջլիսի խոսնակը կոչ է անում անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ կորոնավիրուսին հակազդելու համար Սևազգեստ մայրեր. Եթե Փաշինյանը ժամանակ ունի՝ գիրք բաժանելու, թող մեզ էլ ընդունի Գերմանիայում հրաձգության համար կասկածվողին մահացած են գտել (տեսանյութ) Մոսկվան, Անկարան և Թեհրանը կհանդիպեն՝ քննարկելու սիրիական հարցը Կառավարության դիմաց քաղաքացիները բողոքի ակցիաներ են անում․ ՈՒՂԻՂ Նիկոլ Փաշինյանն անեկդոտ պատմեց կառավարության նիստի ժամանակ Դադիվանքի եկեղեցու գանձանակը գողացողների ինքնությունը հայտնի է Շղթայական ավտովթար՝ Սարալանջի նորակառույց ճանապարհին Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Երվանդ Մանարյանի մահվան կապակցությամբ Կառավարության նիստ. օրակարգում է նաև ԿԸՀ-ին և Ոստիկանությանը գումար հատկացնելու հարցը. ՈՒՂԻՂ Այս գիշեր Գերմանիայի Հանաու քաղաքում առնվազն 8 մարդու կյանք խլած հրաձգությունը՝ ֆոտոշարով Ընդունելի չի լինի, եթե դատավորներին աշխատանքից ազատելու հարցը կախված լինի գործադիրից. Ալֆրեդ դե Զայաս Այս պատմական օրը չեմ կարող չհիշել, թե ինչպես սկսվեց Արցախյան շարժումը անձամբ ինձ համար. Վիտալի Բալասանյան Բավական է, հեռացիր․ Լուկաշենկոյի դեմ զանգվածային բողոքի ցույցեր են լինելու Փակ է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը Բակո Սահակյանի ուղերձը՝ Արցախի վերածննդի օրվա առթիվ Իրանում կորոնավիրուսով վարակված 2 քաղաքացիները մահացել են Մահացել է ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan