Ադրբեջանը ԼՂ առաջնագծում հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 300 անգամ
07/04/2018 13:17

Նմանատիպ
Արցախա-ադրբեջանական սահմանագծում ապրիլի 1-ից 7-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 300 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 3000 կրակոց: Այս մասին տեղեկացրին ԱՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում