AM | RU
USD
EUR
RUB

Ժամանակն է, որպեսզի Իտալիայի խորհրդարանը ճանաչի Հայոց Ցեղասպանությունը. Սերժ Սարգսյանի հարցազրույցը La Stampa-ին

 

Իտալական հեղինակավոր La Stampa պարբերականը հարցազրույց է արել ապրիլի 4-6-ը պաշտոնական այցով Սուրբ Աթոռ և աշխատանքային այցով Իտալիայի Հանրապետություն մեկնած Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի (պաշտոնավարման ժամկետն ավարտվել է ապրիլի 9-ին) հետ: «Արմենպրես»-ը ներկայացնում է «Ժամանակն է, որպեսզի Իտալիայի խորհրդարանը ճանաչի Հայոց Ցեղասպանությունը» խորագիրը կրող հարցազրույցն ամբողջությամբ:

«Հայաստանի Հանրապետության Նախագահ Սարգսյանը Հռոմում է աշխատանքային այցով. «Գիտեմ, որ Նախագահ Մատարելան ցանկանում է հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին Երևանում»:

«Լեռնային Ղարաբաղի բանակցություններում այսօր առաջընթաց չկա, որովհետև Ադրբեջանի ակնկալիքներն անիրատեսական են»: Հայաստանի Հարապետության նախագահ Սերժ Սարգսյանը անառարկելի է Վատիկան և Հռոմ այցից հետո:

Պարոն Նախագահ, Ձեր ինստիտուցիոնալ հանդիպումների առիթով ի՞նչ ուղերձներ էիք բերել և ի՞նչ պատասխաններ ստացաք Ձեր երկրին առնչվող հիմնական թեմաների վերաբերյալ՝ անկախությունից ավելի քան քառորդ դար անց:

Հինգշաբթի օրը Պապի հետ միասին մասնակցեցինք Վատիկանում Սուրբ Գրիգոր Նարեկացու արձանի բացմանը, ով հռչակվել է Տիեզերական եկեղեցու վարդապետ՝ որպես հայ ժողովրդի կողմից քրիստոնեական արժեքների պահպանությանն ուղղված ջանքերի ճանաչում: Նախագահ Մատարելայից հաճույքով տեղեկացա, որ նա ծրագրում է այցելել Հայաստան: Խորհրդարանի երկու պալատների ներկայացուցիչների հետ ընդգծեցինք միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման կարևորությունը, հատկապես նաև այն պատճառով, որ խորհրդարանական կառավարման անցում կատարելիս ոգեշնչվել ենք նաև իտալական մոդելով:

Հանդիպե՞լ եք նաև քաղաքական կառույցերի առաջնորդներին:

«Իհարկե, հնարավորություն ենք ունեցել հանդիպելու նաև կուսակցությունների ղեկավարների հետ: Շատ ուրախ եմ արձանագրել, որ իրենք նույնպես մոտ ապագայում կայցելեն Հայաստան: Մենք ոգևորված ենք մեր երկրի նկատմամբ այս գործիչների դիրքորոշմամբ»:

Արցախի Նախագահ Բակո Սահակյանը Իտալիային՝ որպես ԵԱՀԿ-ում նախագահող երկրի, հորդորել է անել այն, ինչ նախորդ նախագահողները երբևէ չեն արել՝ այցելել Լեռնային Ղարաբաղ: Ի՞նչ եք կարծում այս մասին:

Լեռնային Ղարաբաղը կենսական հարց է: Պետք է ընդգծեմ, որ և՛ Նախագահ Մատարելան, և՛ Սենատի նախագահ Կազելատին սատարում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը: Առկա է նաև Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որում տեղ են գտել Արցախի վերաբերյալ նույն ձևակերպումները, որոնք օգտագործվում են Մինսկի խմբի համանախագահների կողմից` հակամարտության լուծման երեք հիմնական սկզբունքները հարգելու վերաբերյալ. ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, ժողովուրդների իրավահավասարություն և ինքնորոշում, պետությունների տարածքային ամբողջականություն: Վավերացումից հետո այս համաձայնագիրը ԵՄ անդամ բոլոր երկրների համար օրենք կդառնա: Լեռնային Ղարաբաղի բանակցություններում այսօր առաջընթաց չկա, որովհետև Ադրբեջանի ակնկալիքներն անիրատեսական են: Եվրամիությունը պետք է համոզի Բաքվին թոթափել անուրջները, այդ դեպքում Մինսկի խումբն արդյունավետ կլինի: Այս իմաստով խնդրել եմ Նախագահ Մատարելային շտապեցնել Բրյուսելին:

Կարո՞ղ է դա լինել Արցախի ճանաչման գործընթացի սկիզբը:

Իհարկե, ճանաչումը ենթադրում է անվտանգություն, երբ այն հաստատվի, մենք առաջինը կճանաչենք Արցախի անկախությունը: Անկախությունը ճանաչել հիմա՝ կնշանակեր բանակցությունների ընդհատում: Կարևորը Բաքվի կողմից ճանաչումն է:

Ալիևը կարծես թե հակված չէ համագործակցության, այլ ընդհակառակը…

Առաջին անգամը չէ, որ Ալիևը ագրեսիվ ելույթներ է ունենում, և նա Ադրբեջանի առաջին նախագահը չէ, ով այդպիսի ելույթներ է ունենում: Նախորդ նախագահները նույնպես հայտարարում էին. «Մեկ շաբաթից գնալու ենք Ստեփանակերտ՝ թեյ խմելու»: Բարեբախտաբար, այդպես չեղավ: Քաղաքական գործիչը երբեք չպետք է իր առջև անհաղթահարելի նշաձող դնի, որովհետև այդպես ինքն իրեն է վնասում: Երբ Ալիևը հայտարարում է, որ Հայաստանի պատմական տարածքը Ադրբեջանի տարածքն է, նա պետք է հիշի, որ Ադրբեջանը քաղաքական քարտեզի վրա առաջին անգամ հայտնվել է ընդամենը հարյուր տարի առաջ, իսկ մենք գալիք աշնանը կտոնենք մայրաքաղաք Երևանի հիմնադրման 2800-ամյակը:

Ցեղասպանության վերաբերյալ. Ցեղասպանության հուշահամալիրում՝ Ծիծեռնակաբերդում, աշխարհի առաջնորդները ծառեր են տնկում՝ ի հիշատակ զոհերի: Այնտեղ ծառեր են տնկել Հռոմի Պապ Հովհաննես Պողոս II, Ժակ Շիրակը, Վլադիմիր Պուտինը, բայց չկա Իտալիայի որևէ նախագահի անուն: Ինչո՞ւ:

Որովհետև այս 25 տարիների ընթացքում Իտալիայի որևէ նախագահ Հայաստան չի այցելել: Հուսով եմ, որ Նախագահ Մատարելայի այցից հետո ևս մեկ ծառ կավելանա պուրակում: Դա կարևոր քաղաքական ուղերձ կլինի, սակայն Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու որոշումը պետք է Խորհրդարանն ընդունի: Իտալացիները մեծագույն նպաստ են ունեցել մարդկության զարգացման գործում, իսկ ցեղասպանությունը դրա հակառակ գործողությունն է:

Լրահոս
«Կատարելություն, գեղեցկություն»․ Գայանե Ասլամազյանի լուսանկարը «Ես չեմ ուզում, որ նիկոլիզմի դեմ պայքարողները նմանվեն իմքայլականներին․ Մհեր Մկրտչյան Արմեն Սարգսյանը միշտ լինելու է Շվեյցարիա՝ չեզոք, փափլիկ ու գոլ․ Նաիրա Զոհրաբյան Պուտինը ուղերձ է հղել Իրանի հոգևոր առաջնորդին Մայա Պողոսյանի հրապուրիչ կերպարը (լուսանկար) Ալիևը չի թաքցնում Սյունիքի և Վայոց Ձորի մարզերին տիրանալու ձգտումները. Նաիրի Հոխիկյան ««Եվրատեսիլից» հետո դա պռավալ էր ինձ համար»․ Արամ MP3–ն՝ ձախողման, կյանքի բարդ շրջանի, «32»–ի տղաների և Իվետա Մուկուչյանի հետ կոնֆլիկտների մասին Իրինա Այվազյանի նոր լուսանկարները Հայտնի է` ով է ներկայացնելու Ռուսաստանը «Միսս Տիեզերք 2021»-ում (լուսանկարներ) Սիլվա Հակոբյանի ջերմ լուսանկարը` դստեր հետ Այն, ինչ անում է Փաշինյանը Հայաստանի հետ, մեզ թուրքական վիլայեթի վերածելն է․ Միքայել Մինասյան Անդրանիկ Մակարյանից բացի որպես մեղադրյալ է ներգրավվել նաև զորամասի հրամանատարը Բաղրամյան պողոտայում դանակով զինված քաղաքացին մտել է վրան Մոսկվայում էքստրեմալները ցատկել են 52-րդ հարկանի շենքի տանիքից (տեսանյութ) Գորիս Կապան ճանապարհը վերջնականապես անցնում է թշնամուն Սերգեյ Բեզրուկովը հենց բեմում սրտի կաթված է ստացել COVID-19-ի և մարդու արյան խմբի միջև եղած կապը Բրիտանիայում նկատվել է «օդում լողացող նավ». ինչպե՞ս են բացատրում երևույթը գիտնականները Իվետա Մուկուչյանը ներկայացրել է «Կենացդ խմեմ» երգի տեսահոլովակը Սույն անձի պաշտոնի բարձրացումը վկայում է, որ այս շղթան մինչև ամենավերև է բարձրանում Ներկայացվել է հայկական արտադրության ձեռքի նռնականետի ՕԳ-7Վ մարտական կրակոցը (տեսանյութ) Քաղաքացիները Անդրանիկ Քոչարյանի շենքի մոտ դագաղ են դրել (տեսանյութ) Սահմանային միջադեպեր չեն արձանագրվել. ՊՆ «Այդ ամենը կեղծ տեղեկատվություն է». Պառավաքարի գյուղապետ Հաշվարկի հաշվիչն այլևս միացված է. Արշավիր Ղարամյան Տառապանքները պետք է դադարեն. Հռոմի պապին մտահոգում է քրիստոնյաների անվտանգության հարցը Նախագահի պահվածքն առնվազն տարօրինակ է, փորձում է երկու կողմերին գոհացնել. ՏԵՍԱՆՅՈՒԹ Մենք նոր պատերազմի վտանգ ունենք այս իշխանության չգնալու դեպքում. Բեքարյան Ադրբեջանցիները պահանջել են, որ հայ տղաները դուրս գան բարից․168.am Նախագահը «Հայրենիքի փրկության շարժման» ղեկավարների հետ հանդիպում է խնդրել Ոստիկանության գնդապետը սատարում է ԳՇ-ին և պահանջում Փաշինյանի հրաժարականը Նիկոլ Փաշինյանն ամենաայլանդակ ձևով է կեղծելու ընտրությունները. Միհրան Հակոբյան Նախագահը տեղում չէ, չի ընդունել զինվորականներին Սերժ Սարգսյանի օրորք հայկական շախմատը փայլել է. Սմբատ Լպուտյան Նիկոլ Փաշինյանի անվտանգության պատասխանատուն ընդդիմության հանրահավաքին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Արմեն Սարգսյանը վախեցավ կանգնել բանակի կողքին․ վախն արդարացում չէ. ՏԵՍԱՆՅՈՒԹ Հայկ Մարությանը հայտարարություն է տարածել Ե՞րբ Ադրբեջանը կկորցնի ամեն ինչ ստանալու հնարավորությունը. մանրամասնում է քաղաքագետը (տեսանյութ) Ալիևը լավ բռնել է Փաշինյանի կոկորդից ու նրա դեմ ունի փաստեր. Արփինե Հովհաննիսյան Վլադիմիր Պուտինը հրաժարվել է մեկուսանալ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan