Հավաքի մասնակիցները շարունակում են երթը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանով. կան բերման ենթարկվածներ
Նմանատիպ
Ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ իրականացվող հավաքի մասնակիցները շարունակում են երթը Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանով:
Ինչպես տեղեկացրեց «Արմենպրես»-ի թղթակիցը, քաղաքի մյուս հատվածում` Խորենացի-Մաշտոց խաչմերուկում, մի խումբ քաղաքացիներ փորձում էին փակել ճանապարհը: Ոստիկանները արագ արձագանքեցին և երկու քաղաքացու բերման ենթարկեցին:
Կարժ ժամանակ անց երկայնքով երթևեկությունը բացվեց: Ոստիկաններից կազմված կենդանի պատը թույլ չի տալիս մայթերին գտնվող քաղաքացիների գալ ճանապարհի երթևեկելի մաս:
Հավաքի մասնակիցները փակել են նաև Մաշտոց-Պուշկին խաչմերուկը և կոչ են անում միանալ իրենց: Ոստիկանները այնտեղից բերման ենթարկեցին 6 մարդու և բացեցին ճանապարհը:
Մայրաքաղաքում փակ է նաև Արշակունյաց պողոտան, Կիևյան կամուրջը, Վարդանանց-Հանրապետության խաչմերուկը, դեպի Հալաբյան տանող ճանապարհը:
Ավելի վաղ, ոստիկանությունը հայտնել էր, որ պատրաստակամ է աջակցել խաղաղ հավաքի անցկացմանն այնպիսի վայրում, որը չի հանգեցնում այլոց իրավունքների, ազատությունների անհամաչափ սահմանափակման:
Հետևեք մեզ նաև Telegram-ում