Թբիլիսյան խճուղում մի խումբ անձինք քարերով հարձակվել են ավտոմեքենաների վրա

Թբիլիսյան խճուղում մի խումբ անձինք քարերով հարձակվել են ավտոմեքենաների վրա

Թբիլիսյան խճուղում մի խումբ անձինք փակել են ճանապարհը և քարերով հարձակվել ճանապարհը շարունակել փորձող ավտոմեքենաների վրա: Այս մասին հայտնում է «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունը:

Հեռուստաընկերության ֆեյսբուքյան էջում տեղադրված տեսանյութում հստակ երևում է, թե ինչպես են մի խումբ անձինք քարեր նետում մեքենաների վրա, որոնք փորձում են շարունակել ճանապարհը:

Մեքենաները ստիպված շրջադարձ են կատարում և հետ ընթանում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում