Մխիթարյանի վնասվածքը լուրջ չէ. նա մարզվել է թիմի հետ

Մխիթարյանի վնասվածքը լուրջ չէ. նա մարզվել է թիմի հետ

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ, Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վնասվածքը լուրջ չէ:

Հայ կիսապաշտպանը մասնակցել է «Արսենալ»-ի մարզմանը ընդհանուր խմբի հետ: Բացի Մխիթարյանից, «զինագործների» ծանրաբեռնված մարզմանը մասնակցել են նաև Օսպինան և Իվոբին:

Հայաստանի ազգային թիմի ավագը վնասվածքի կրկնություն ունեցավ Անգլիայի առաջնության 36-րդ տուրի «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դեմ խաղի ժամանակ, որում գոլ էր խփել իր նախկին թիմին:

Ըստ ամենայնի, Մխիթարյանը կմասնակցի նաև Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչի «Ատլետիկո»-ի դեմ խաղին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում