ՊԲ-ն հերքել է քաղաքացիական բնակչությանը թիրախավորելու մասին Բաքվի հերթական սուտը

ՊԲ-ն հերքել է քաղաքացիական բնակչությանը թիրախավորելու մասին Բաքվի հերթական սուտը

Ադրբեջանական լրատվամիջոցները մայիսի 3-ին տարածել են հերթական ապատեղեկատվություն, ըստ որի հայկական ուժերն անցած գիշեր գնդակոծել են Աղդամի շրջանի Ջամանլը ճակատամերձ գյուղի մոտակայքում վերանորոգման և վերականգնողական աշխատանքներ իրականացնող խաղաղ քաղաքացիների ուղղությամբ, ինչի արդյունքում վնասվել է տեղում աշխատող տեխնիկան: Այս մասին տեղեկացրին ԱՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:

«ԱՀ պաշտպանության նախարարությունը հերքում է Բաքվի կողմից սադրիչ նպատակներ հետապնդող վերոնշյալ տեղեկությունը ու մեկ անգամ ևս հիշեցնում, որ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները երբևէ չեն թիրախավորել և չեն թիրախավորելու քաղաքացիական բնակչությանը:

Ինչպես միշտ, Արցախի զինված ուժերը շարունակում է հավատարիմ մնալ շփման գծում հաստատված հրադադարի ռեժիմի պահպանմանը և երբեք հանդես չի գալիս նախահարձակի դերում»,- ասվում է ՊԲ հայտարարության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում