Արցախի և Հայաստանի անվտանգության ապահովման ուղղությամբ կլինի արդյունավետ համագործակցություն. Նիկոլ Փաշինյան

Արցախի և Հայաստանի անվտանգության ապահովման ուղղությամբ կլինի արդյունավետ համագործակցություն. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, Times.am: Հայաստանի կառավարությունն առանձնահատուկ կարևորություն է տալիս Հայաստանի և Արցախի հարաբերություններին: Արցախում մեկնարկած մամուլի ասուլիսի ընթացքում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Որևէ կասկած չկա, որ այդ հարաբերությունները կզարգանան բնականոն հունով, ձեռք կբերեն նորանոր դրսևորումներ և դրանց արդյունքում նոր թափ կտրվի Արցախի միջազգային ճանաչմանը»,- ընդգծեց Փաշինյանը:

ՀՀ վարչապետը տեղեկացրեց, որ հանդիպումներ է ունեցել Արցախի պաշտպանության բանակի հրամանատարական կազմի, ՊԲ հրամանատարի, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի հետ, լսել է նրանց զեկույցներն ու ստացել անհրաժեշտ տեղեկատվություն: «Այսօրվա քննարկումների արդյունքում համոզվեցինք, որ Արցախի և Հայաստանի անվտանգության ապահովման վերաբերյալ կլինի արդյունավետ համագործակցություն: Այդ խնդիրները մշտապես լինելու են Հայաստանի կառավարության ուշադրության կենտրոնում»,- ընդգծեց Փաշինյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում