Պուտինը եւ Փաշինյանը Սոչիում քննարկելու են տարածաշրջանային անվտանգության հրատապ հարցերը
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, Times.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 14-ին Սոչիում Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի շրջանակում կքննարկեն տարածաշրջանային անվտանգության հրատապ հարցերը:
Այս մասին լրագրողներին հայտարարել Է ՌԴ նախագահի օգնականի պաշտոնակատար Յուրի Ուշակովը: «Սպասվում Է, որ Սոչիում առաջիկա բանակցությունների ընթացքում կքննարկվեն երկկողմ օրակարգի հանգուցային հարցերը, ինչպես նաեւ տարածաշրջանային անվտանգության մի քանի հրատապ հարցեր»,-ասել Է նա: Դա, Ուշակովի խոսքով, կլինի երկու երկրների ղեկավարների առաջին հանդիպումը Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններից հետո:
Ուշակովը նշել Է, որ «միջազգային ու տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջ Ռուսաստանի եւ Հայաստանի դիրքորոշումները մոտ են կամ համընկնում են»: «Երկու երկրների ԱԳ նախարարությունների գծով ինտենսիվ շփումները նպաստում են համակարգմանը արտաքին քաղաքական ոլորտում, այդ թվում՝ ՄԱԿ-ի, Եվրասիական տնտեսական միության, ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի, ԵԱՀԿ-ի եւ բազմակողմ այլ կազմակերպությունների շրջանակում»,-հավելել Է նա: Կրեմլի ներկայացուցիչը նաեւ հիշեցրել Է, որ Ռուսաստանը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի երկու այլ համանախագահների՝ ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի հետ միասին «ակտիվ միջնորդական դեր Է խաղում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործում»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում