Ունաի Էմերին` «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ
23/05/2018 15:44
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, Times.am: Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնեց իսպանացի մասնագետ Ունաի Էմերին:
Այս մասին գրում է ակումբի պաշտոնական կայքը: Իսպանացի մասնագետը «զինագործների» հետ կնքել է 3 տարվա պայմանագիր տարեկան 5 միլիոն ֆունտ աշխատավարձով:
Ունաի Էմերին այս մրցաշրջանի վերջին հեռացել է ֆրանսիական ՊՍԺ-ի մարզչի պաշտոնից:
Ունաի Էմերին մինչ այս մարզել է իսպանական «Լորկա Դեպորտիվան», «Ալմերիան», «Վալենսիան», «Սեւիլիան» ու Մոսկվայի «Սպարտակը»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում