AM | RU
USD
EUR
RUB

Տրանսպորտի նախարարը հույս ունի, որ ապօրինի ուղևորափոխադրողները ռիսկի չեն գնա

 

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիցենզավորված ուղևորափոխադրումներ կատարող կազմակերպությունների ցանկը փոխանցվում է Ռուսաստանին, որպեսզի օրինական դաշտում գործող ուղևորափոխադրողները խնդրի առջև չկանգնեն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ ռուս գործընկերները շտապողականություն են ցուցաբերել և հունիսի 1-ից ուժի մեջ մտնող համաձայնագրի պահանջները վաղաժամ են կիրառել: «Առավոտյան տեղեկություն ստացանք, որ մեր ուղևորատար ավտոբուսներից մեկին պահել են ռուս-վրացական սահմանին՝ Լարսի անցակետում: Խնդիրը կապված էր նրա հետ, որ անցած տարի նոյեմբերին համաձայնագիր է կնքվել Ռուսաստանի Դաշնության հետ, որպեսզի մեր ուղևորափոխադրումները կատարվեն լիցենզիա ստացած վարորդների ու կազմակերպությունների կողմից: Այդ համաձայնագիրը երկկողմ վավերացվել է մարտին, բայց ռուսական կողմը մի փոքր շտապել է, մենք չենք հասցրել փոխանակվել այն կազմակերպությունների ցանկերով, որոնք իրավունք ունեն այդ ուղևորափոխադրումները կատարելու»,-տեղեկացրեց նախարարը: Նա նշեց, որ Ռուսաստանում ֆուտբոլի առաջնության անցկացմամբ պայմանավորված բավականին խստացումներ են եղել:

Նախարարի խոսքով՝ իրենք կապ են հաստատել ՌԴ տրանսպորտի նախարարության հետ, ՊԵԿ-ի միջոցով էլ՝ մաքսային ծառայությունների հետ, որպեսզի թույլ տան փոխադրողներին շարունակել ճանապարհը: Զրույցի պահին արդեն մեքենաներին թույլատրել էին անցնել:

Ինչ վերաբերում է մինչ հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում կիրառվելիք կարգավորումներին, ապա նախարարն ասաց, որ գրությամբ ուղարկելու են լիցենզավորված ուղևորափոխադրողների ցանկը, որպեսզի նրանց թույլ տան հատել սահմանն առանց խոչընդոտների: «Ենթադրում եմ, որ ապօրինի տեղափոխողները, տեղյակ լինելով դրա մասին, չեն գնա ռիսկին, որ ժողովրդին տանեն ու ճանապարհին թողնեն»,-հավելեց Աշոտ Հակոբյանը:

Լրահոս
Իրավիճակը լարված է Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստում Ամերիաբանկ և Զանգի համագործակցություն. այսուհետ Ամերիաբանկ հնարավոր է զանգահարել անվճար Իշխանություններին և Փաշինյանին պետք էր ընդամենը ցույց տալ արդյունքներ. Մելիք-Շահնազարյան Բեքարյան. Աննկարագրելի բլեֆ է «Ահազանգ» շարժման անդամները շարունակում են նստացույցն ԱԺ-ի դիմաց․ նրանք դեմ են եկամտահարկի համահարթեցմանը (տեսանյութ) Ռուսաստանը ԵԽԽՎ պատվիրակություն է ձևավորել ու վերադառնում է Ստրասբուրգ Բացառվում է՝ ունենանք որևէ տեղեկատվության արտահոսք, որը կվնասի ՀՀ անվտանգությանը. Վանեցյան Չեռնոգորիայում և Ուզբեկստանում ՀՀ դեսպաններ են նշանակվել ԱԺ-ն հաստատեց նախորդ տարվա պետական բյուջեի կատարման հաշվետվությունը Էրդողանը կրկին խոստումներ է շռայլել ստամբուլցիներին Իշխանությունը, որ թույն է ներմուծում հանրության մեջ, փորձանք է․ Ռուբեն Հակոբյան Լավ, բա մեր պատմության մեջ մի լավ բան չի եղե՞լ․ Միհրան Հակոբյան Պենտագոնը Մերձավոր Արևելք կուղարկի Patriot համալիրներ, անօդաչուներ և հետախույզ-ինքնաթիռներ Էլինար Վարդանյան. Շղթայական տապալաման պրոցեսով ենք գնում Այ քեզ բան, տիկին Բաթոյան, Ձեզանից չէի սպասում. Սերգեյ Բագրատյան (տեսանյութ) Թրամփը հաստատել է, որ G20-ի շրջանակում հանդիպելու է Պուտինի հետ Իրանն ամերիկյան անօդաչու է ոչնչացրել. Հայաստանի շուրջն իրավիճակը եռում է Ներքին, արտաքին ու դատաիրավական իրավիճակը՝ վերջին մեկ տարում․ Կոնֆերանս․ ՈւՂԻՂ Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալին Ազգային ժողովը շարունակում է հերթական քառօրյա նիստը. ՈՒՂԻՂ «Ժամանակ». Արարատի մարզպետի ազգականն ուզում է զավթել խոզաբուծարանը «Հրապարակ». ԵՊՀ-ում բոլոր ուղղություններով հետաքրքիր գործընթացներ են տեղի ունենում «Ժամանակ». Նորանշանակ նախարարը ի՞նչ բիզնես ունի «168 Ժամ». ԱԳՆ-ի հայտարարություն պետք է լիներ, ոչ թե օդի մեջ բանավոր խոսքեր հնչեին «Հրապարակ». Փաշինյանը լքել է կուսակիցներին, գնացել «Մալիբու»՝ հանդիպելու Սամվել Կարապետյանին «Հրապարակ». Փաշինյանը «պատերին է տվել» սեփական թիմին «Փաստ». Որքա՞ն աշխատավարձ են ստանում թատրոնների դերասանները ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունիսի 20 ՀՀ ԱԳ նախարար Մնացականյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ռիքերի հետ Մեկ օրում Սիրիա է վերադարձել 1200-ից ավելի փախստական Կայացել է «Հյուսիս-հարավ», քաղաքային կայուն զարգացման և Հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրերի կառավարման խորհրդի նիստը ԱՄՆ-ն դիտարկում է Անկարայի նկատմամբ պատժամիջոցների երեք նոր փաթեթի կիրառման հավանականությունը Արցախում գնդիկաբեկորային ավիառումբի պայթյունից քաղաքացի է տուժել Ժամանակավորապես փակ կլինի Փափազյան փողոցը Եվս 4 տարի․ Դոնալդ Թրամփը երկրորդ անգամ միացավ նախագահական մրցապայքարին Ազգային ժողովի դիմաց եկամտային հարկի համահարթեցման դեմ նստացույց է իրականացվում Մեղադրող կողմը դատարանին խնդրում է կալանավորել Քոչարյանին և բեկանել առաջին ատյանի որոշումը Ռուստամ Բադասյանը նշանակվել է արդարադատության նախարար Օդի ջերմաստիճանը կբարձրանա Սառա Անջարգոլյանը նշանակվել է սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan