«Փաստ». Արթուր Բաղդասարյանը մնացել է առանց մամուլի խոսնակի

«Փաստ». Արթուր Բաղդասարյանը մնացել է առանց մամուլի խոսնակի

«Փաստ» թերթը գրում է. «Պարզվում է՝ արդեն տևական ժամանակ է «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը մամուլի խոսնակ չունի: Թե նախկին խոսնակ Արթուր Միսակյանը, թե վերջին խոսնակ Էդգար Առաքելյանը դադարեցրել են իրենց համագործակցությունը «Օրինաց երկիր» կուսակցության և Արթուր Բաղդասարյանի հետ: Երեկ մենք փորձեցինք որևէ մեկնաբանություն ստանալ մասնավորաբար Արթուր Միսակյանից, սակայն նա կտրականապես հրաժարվեց պարզաբանում տալ: Էդգար Առաքելյանի հետ այդպես էլ կապ հաստատել չհաջողվեց»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում