AM | RU
USD
EUR
RUB

ՀՀ-ն ու Վրաստանը կարիք ունեն անկյունաքարային մի փաստաթղթի, որը կբացառի երկու կողմերի՝ միմյանց դեմ գործողություններում ներգրավվելը․ Է. Աբրահամյան

 

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, Tert.am: Դիվանագիտական հարաբերությունները բարեկամական բառերով չպետք է որակել, դրանք կարող են լինել գործընկերային, դաշնակցային կամ էլ՝ թշնամական: Tert.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց Մեծ Բրիտանիայի Լեսթերի համալսարանի միջազգային հարաբերությունների և անվտանգության բաժնի գիտաշխատող, Կենտրոնական Ասիայի և Կովկասի վաշինգթոնյան ինստիտուտի տարածաշրջանային անվտանգության հարցերով անկախ փորձագետ Էդուարդ Աբրահամյանը՝ ուշադրություն հրավիրելով հայ-վրացական հարաբերությունների վրա. «բարեկամ» որակվող Վրաստանը չնայած ստրատեգիական նշանակություն ունի Հայաստանի համար, այնուամենայնիվ երկու երկրները ստրատեգիական հարաբերություններ չունեն:

Նա անդրադարձավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի երկօրյա այցին Վրաստան՝ ներկայացնելով իր դիտարկումները հայ-վրացական հարաբերությունների զարգացման հեռանկարի մասին:

«Հայաստանի նոր իշխանությունները պետք է մշակեն ռազմավարական հարաբերությունների օրակարգ Վրաստանի հետ: Նման օրակարգ մշակելու համար պետք է դիտարկել Հայաստանին և Վրաստանին սպառնացող վտանգները, անվտանգային և տնտեսական առումով ինչն է միավորում և ինչն է տարանջատում երկու երկրներին»,- ասաց նա:

Հայաստանի և Վրաստանի միջև եղած հարաբերություններում խնդիր առաջացնող հանգամանքներից են երկու երկրների հարաբերություններն այլ երկրների հետ, մասնավորապես՝ Ռուսաստանը Հայաստանի դաշնակիցն է, իսկ Վրաստանի համար՝ սպառնալիք դեռևս 2008 թվականից: Փորձագետը մատնանշեց, որ գաղտնիք չէ նաև, որ Վրաստանը մշտապես սպառնալիք է տեսել Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայից: Մյուս կողմից, ըստ նրա, Վրաստանն ինտեգրվում է արևմտյան ինստիտուտներում, օրինակ՝ ՆԱՏՕ-ում, զարգացնելով նաև տարածաշրջանում իր հարաբերությունները ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի և չեզոք, ոչ բլոկային կարգավիճակ ունեցող Ադրբեջանի հետ. այդ և մի քանի այլ երկրների հետ հարաբերություններ զարգացնելը տարածաշրջանային անվտանգության առումով ավելի ցանկալի է Վրաստանի համար:

«Հայաստանն ու Վրաստանը հիմա կարիք ունեն անկյունաքարային մի փաստաթուղթ ստորագրելու, որը կբացառի երկու կողմերին՝ միմյանց դեմ գործողություններում ներգրավվելը, կբացառի երրորդ կողմերին՝ Հայաստանի և Վրաստանի տարածքն օգտագործելը միմյանց դեմ: Այդ դեպքում կձևավորվի լուրջ փոխվստահություն՝ տարածաշրջանային անվտանգային հարցերը կարգավորելու և համագործակցելու շրջանակներում»,- ասաց նա՝ հավելելով, որ անվստահության խնդրի հետ պետք է հայկական կողմը հաշվի նստի:

Էդուարդ Աբրահամյանն ընդգծեց՝ հայ-ռուսական հարաբերությունների բնույթից ելնելով է, որ Թբիլիսիում առկա է որոշակի անվստահություն Հայաստանի նկատմամբ: Իր նշած համաձայնագիրը, ըստ նրա, կարևոր քաղաքական դեր կխաղա անվստահությունը երկուստեք թուլացնելու գործում:

Իսկ արդյո՞ք Ռուսաստանը Հայաստանի նոր իշխանությունների նման քայլը կընկալի: Էդուարդ Աբրահամյանի նկատառմամբ, իհարկե, չպետք է մոռանալ, որ Ռուսաստանը Հայաստանի դաշնակիցն է, տարածաշրջանում ՀԱՊԿ անդամ միակ երկիրը, և նրա հետ հարաբերությունների պահպանումն ու նրա նկատմամբ հավատարիմ մնալը մեր անվտանգային շահերից է բխում, բայց դա չի նշանակում, որ Հայաստանը չպետք է ունենա կամ չպետք է նախագծի ռազմավարական հարաբերություններ իր ամենամոտ հարևանների հետ:

Ըստ նրա՝ Հայաստանի իշխանությունները՝ թե՛ վարչապետը, թե՛ արտաքին քաղաքականությամբ զբաղվողները գիտակցում են հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական դարձնելու անհրաժեշտությունը:

«Գիտակցում են, որ Հայաստանն իր մեկ հարևանի հետ չունի հարաբերություններ, մյուսի հետ ունի թշնամական հարաբերությունները, մյուս հարևանների՝ Իրանի և Վրաստանի հետ չունի ռազմավարական հարաբերություններ, չնայած երկուսն էլ Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեն: Այս նոնսենսային իրավիճակից դուրս գալու հրաշալի հնարավորություն է ընձեռվել, որը պետք է անպայման օգտագործել»,- ասաց նա:

Փորձագետը նշեց, որ դատելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթներից՝ կարելի է ենթադրել, որ ՀՀ նոր իշխանությունները ցանկանում են Վրաստանի հետ երկարաժամկետ ռազմավարական հարաբերությունների մի ծրագիր մշակել:

«Կա ցանկություն, կա տրամադրվածությունը, ինչը ես շատ դրական եմ գնահատում: Կարծում եմ՝ դա ենթադրում է մի շարք մասնագիտական, քաղաքական, նաև վերլուծական ռեսուրների մեկտեղում՝ կոմբինացիա: Այսինքն՝ պետք է սցենարներ մշակվեն, և դրանք Վրաստանի հետ համաձայնեցնելով՝ իրականություն դարձնեն»,- ասաց նա:

Նաև նկատեց՝ ՀՀ նոր իշխանությունների՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Վրաստան տարբերվում է նախկին իշխանությունների այցերից: «Նիկոլ Փաշինյանի այցը տարբերվում էր իր նախաձեռնողականությամբ, ինչը նախկին իշխանությունների կողմից չի զգացվել: Նախկին իշխանությունների այցերը արարողակարգային, առօրեական բնույթ են կրել: Այս անգամվա այցի շեշտադրումներն ավելի ռազմավարական էին: Կարծում եմ և հույս ունեմ, որ դա կզարգանա մոտ ժամանակներում»,- ասաց նա:

Լրահոս
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ Բողոքի ցույցում գտնվող մարդիկ պետք է հիշեն այդ մասին. Միքայել Մինասյան Չաուշեսկո պերֆորմանսից ուշաթափվողներն ասելիք չունե՞ն. Նարեկ Մարգարյան Սինդի Քրոուֆորդի դստեր անկեղծ ֆոտոշարքը Հայաստանում կարտոֆիլը թանկացել է 12.2, իսկ թարմ բանջարեղենը՝ 30.1 տոկոսով Մարտի 4-ին էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երևանում և մարզերում «Ռուսաստանը պաշտոնապես եկել է ԼՂ հինգ տարի ժամկետով, սակայն կարծում եմ՝ իրականում եկել է ընդմիշտ». Կոնստանտին Զատուլին Մեր ազգին դիմագրաված տագնապների դիմաց մեր պատգամն է` կառչել սկզբունքներին և ոչ թե անձերին. Արամ Ա Ապրիլի 1-ը պետք է օրացույցում նշվի որպես Նիկոլ Փաշինյանի օր՝ որպես ստախոսի. Ռուբեն Հախվերդյան (տեսանյութ) Եթե չկարողանանք ձևավորել էֆեկտիվ իշխանություն, ազնիվ կլինի մեր կանանց ու երեխաներին ՀՀ-ից դուրս հանելը. Հովհաննիսյան «Ինչո՞ւ է Նիկոլը կառչել աթոռից». Արտակ Զաքարյան Մեր ազգին դիմագրաված տագնապների դիմաց մեր պատգամն է` կառչել սկզբունքներին և ոչ թե անձերին. Արամ Ա Պատերազմին պատրաստվելու առաջին քայլը խրամատ փորելն է. ռազմական փորձագետ Ի՞նչ գործ ունի Սթիվ Ջոբսի նկարը ԱԺ-ում Ադրբեջանցիերը Սյունիքում այսօրվանից սկսել են խրամատներ փորել. Գորիսի փոխքաղաքապետն ահազանգում է «Նմանների ձեռքում հայտնված Հայրենիքը փրկելու համար պետք է ապավինել ոչ միայն օրենքին». Սենոր Հասրաթյան Մինչ մեր դիպուկահարները զենքներն ուղղել են դեպի ժողովուրդը, թշնամին ինժեներական աշխատանքներ է սկսել Որոտանում. Գորիսի փոխքաղաքապետ Մեր շուշեցի երեխաներն արդեն նոր տուն ունեն Ստեփանակերտում. Ռաֆայել Հովհաննիսյան (լուսանկարներ) Գարեգին Բ. Ադրբեջանը ջանում է ջնջել հայկական հետքն Արցախում Վաղը կհանդիպեն Նիկոլ Փաշինյանը և Էդմոն Մարուքյանը Բանակից հետո հերթը ոստիկանությանն է․ Վազգեն Մանուկյան Քննաչական կոմիտեն հայտարարություն է տարածել Վազգեն Մանուկյանին՝ որպես մեղադրյալ ներգրավելու մասին Արցախի արտաքին քաղաքական օրակարգը խաղաղությունն է. Արցախի նախագահ Վազգեն Մանուկյանին վաղը կանչել են ՀՔԾ՝ մեղադրանք առաջադրելու նպատակով. հայտարարություն Նախագահը ՍԴ չուղարկեց ԳՇ պետին ազատելու փաստաթուղթը Սերժ Սարգսյանն անձամբ է պարգևատրել շախմատի առաջնության հաղթողներին (լուսանկարներ) Վազգեն Մանուկյանի դեմ քրեական գործ է հարուցվել ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տղայա, թող իմ նման հրաժարական տա, դնի, ընտրվի. Ուրցաձորի գյուղապետ Աշոտյան. Կարծես թե, դիպուկահարների թիրախում ենք (Լուսանկար) «Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչները նախագահականում են. Մանուկյան Գերեվարված զինծառայողների հարազատները փակել են Շիրակի մարզպետարանի մուտքը. Galatv.am Փաշինյանը ծրագրում է առաջիկա օրերին հանդիպել Մարուքյանի և Ծառուկյանի հետ Հնարավո՞ր է, որ Լևոն Արոնյանը վերադառնա. Սերժ Սարգսյանի պատասխանը Գժվե՞լ եք՝ 44 օր «Բայրաքթար»–ների սպառնալիքի տակ դիրք պահածների ու բարձունք գրավածների վրա եք դիպուկահար բերե՞լ. ՀՅԴ անդամ Արման Թաթոյանը՝ ԱԺ-ի դիպուկահարների մասին Տիգրան Ավինյանը խոսել է ադրբեջանական կողմի հետ ստորագրված «գաղտնի» փաստաթղթի մասին Ինչու էր դատարկ Աբու Դաբիի հայկական ռազմատեխնիկայի տաղավարը. նախարարը խոսեց սկանդալի մասին Ոստիկանության բաժնի պետի պաշտո՞ն՝ ի վարձատրություն Նիկոլ Փաշինյանի հանրահավաքին մարդաքանակ ապահովելուն Ռոբերտ Քոչարյանը վաղը ասուլիս կանցկացնի «Առաջարկված «3+3» հարթակը տարածաշրջանում խաղաղությունը կարող է կայուն դարձնել». Չավուշօղլու
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan