Զատիկը տոն է կարևոր
01/06/2018 14:36
Նմանատիպ
Տատիս խաշած ձվերն այսօր
Ինչ գույնզգույն են,
Դրել է նա թասի մեջ նոր`
Աչքս շոյում են:
Ամեն մի ձու` տատիս ներկած`
Արև էլ ունի,
Ասես թե նուռ լինի ճաքած`
Կճեպով ձվի:
Ձվի չափ է երկինքն այսօր
Իմ տատի ձեռքում,
Դեղնուցը հանց երկիր կլոր`
Երկնքի խորքում:
Ծիածանի գույներն այսօր
Խառն են ափսեում,
Զատիկը տոն է կարևոր`
Ձվերն ենք փորձում…
Հասմիկ ԱՋԱՄՅԱՆ
Աղբյուր՝ heqiat.am։