AM | RU
USD
EUR
RUB

Առանց «չեզոք կողմի ակտիվ միջամտության» կամ ինչու՞ է աղմկում Տեր-Պետրոսյանը

 

Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը մտահոգություն է հայտնել Ստեփանակերտում տեղի ունեցած իրադարձությունների առթիվ։ «Այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում, մեղմ ասած, անթույլատրելի է Ղարաբաղում: Նկատի ունեմ բողոքի զանգվածային գործողությունները և ճնշումները ԼՂՀ իշխանությունների վրա», - գրում է Տեր-Պետրոսյանը՝ վստահություն հայտնելով, որ Արցախի ներքաղաքական կայունությունը վերականգնելու համար անհրաժեշտ է «չեզոք կողմի ակտիվ միջամտություն»։ Որպես այդպիսի կողմ նա տեսնում է՝ «դեռևս 1993 թվականից իրեն պաշտոնապես Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավոր հայտարարած երկրի` Հայաստանի Հանրապետության» ղեկավարին։ Այսինքն, տվյալ դեպքում, Նիկոլ Փաշինյանին։ Ապա ՀՀ առաջին ղեկավարը հիշեցման կարգով նշում է, «որ նման մի իրավիճակ Լեռնային Ղարաբաղում ստեղծվել էր 1993 թվականին, ինչը հարթելու համար ես և Վազգեն Սարգսյանը, ուղղաթիռով փութալով Ստեփանակերտ, ԼՂՀ ղեկավարների հետ լուրջ խորհրդակցությունների միջոցով շատ արագ լուծեցինք իշխանության ամրապնդման և երկրի կայունության ապահովման խնդիրը»։ Լավ հիշեցում էր, որին քիչ հետո կանդրադառնամ։ Այնուհետև Տեր-Պետրոսյանն ասում է, որ նույն խնդիրն այսօր լուծելու համար «իրենց ազդեցությունը Ղարաբաղում պարտավոր են օգտագործել նաև Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Արկադի Ղուկասյանը և Սամվել Բաբայանը, նույնիսկ վերջինիս անհապաղ ազատ արձակման միջոցով»։

Նախ և առաջ ուզում եմ ներողություն խնդրել ընթերցողից՝ Տեր-Պետրոսյանի՝ առանց այն էլ փոքրիկ նյութից այսքան առատ մեջբերումներ անելու համար։ Դրանք անհրաժեշտ են՝ ցույց տալու համար, որ էքս-նախագահը, մեղմ ասած, այնքան էլ անկեղծ չէ իր ձգտումներում։ Համենայն դեպս, դժվար է պատկերացնել, թե ինչպես կարող է, օրինակ, Սամվել Բաբայանը քաղաքական կայունություն բերել Արցախին։ Ճիշտ հակառակը՝ պարզից էլ պարզ է, որ աջակիցների որոշակի քանակ ունեցող և Արցախի իշխանություններին հակառակ ճամբարում գտնվող Բաբայանի ներկայությունն այնտեղ արդեն իսկ ապակայունություն է։ 2016 թվականի զարգացումները վկա։

Երկրորդ, 1993 թվականին Տեր-Պետրոսյանը Արցախ էր գնացել ոչ թե լարված իրավիճակ հարթելու, այլ Քարվաճառը Ադրբեջանին հանձնելու մասին՝ ԼՂՀ իշխանություններին որոշում պարտադրելու նպատակով։ Մինչ Ստեփանակերտ գնալը 1993թ. հունիսի 12-ին նման մի հանդիպում էլ նա Գորիսում է կազմակերպել։ Պաշտոնական Երևանի ճնշումը մեծ էր, ինչն էլ բերել էր ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահության անդամների հարաբերություններում լարվածության առաջացմանը։ Բայց Տեր-Պետրոսյանը մերժվեց, Քարվաճառը ոչ ոքի չհանցնվեց իսկ վերոնշյալ հանդիպման արձանագրությունը Գեղամ Բաղդասարյանի շնորհիվ 2009 թվականին դարձավ հանրության սեփականությունը։ 

Փաստորեն, նենգափոխելով Արցախ այցելելու իր նպատակը, Տեր-Պետրոսյանն այսօր փորձում է սրբագրել իր գործունեության նաև այդ էջը։ Եվ դա ներկայացվում է իբրև մտահոգություն։

Բայց սա դեռ ամենը չէ։ Ուշագրավ է նաև այն փաստը, որ Լևոն Տեր-Պետրոսյանը գերագնահատում է Ստեփանակերտում տեղի ունեցած ցույցի նշանակությունը՝ փորձելով այն «զանգվածային» բառով բնութագրել։ 100 հոգանոց զանգվածային ցույց… թե ե՞րբ էին նրան նման բաները մտահոգել։

Ակնհայտ է, որ առաջին նախագահի մտահոգություններն ամենևին էլ Արցախի ներքաղաքական կայունությունը չեն։ Այս հարցում նրա գնահատականներն ու հորդորները ոչ թե հանդարտեցնող, այլ սադրիչ բնույթ ունեն։ Չնայած, չի կարելի նաև բացառել, որ Տեր-Պետրոսյանի հոդվածը կարող է և իսկապես սթափեցնել փողոց դուրս եկած արցախցիներին։ Եթե իհարկե նրանք հիշեն, թե ինչի համար էր 93թ.-ին ՀՀ առաջին նախագահը եկել Ստեփանակերտ։ Թերևս այդժամ Լևոն Տեր-Պետրոսյանի կեղծ մտահոգությունները կարող են իրական արդյունք տալ։ Իսկ թե չհիշեն էլ, կրկին հոգ չէ. Արցախի նախագահ Բակո Սահակյանն արդեն լուծում է տվել խնդրին։ Ի դեպ, առանց «չեզոք կողմի ակտիվ միջամտության»։

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Լրահոս
«Ժամանակ». Արմավիր ՔԿՀ պետին առաջարկվել է աշխատանքից ազատվելու դիմում ներկայացնել «Հրապարակ». Նախարարի հովանավորյալը չունի տնօրենի հավաստագիր և, հետևաբար՝ տնօրեն դառնալու իրավունք «Ժամանակ». Արմավիրի մարզպետի և քաղաքապետի հարաբերությունները շարունակում են լարված մնալ «Ժամանակ». Սամվել Ալեքսանյանի եղբոր որդիները մեծարանքի երեկո են կազմակերպել Փաշինյանի մանկության ընկերոջ համար «Հրապարակ». Անտուն ու անփող պատգամավորներ «Հրապարակ». Իշխանության թիրախում կրկին նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն է ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Ապրիլի 25 Հայաստանը կատարել է Су-30 կործանիչների ձեռքբերման համար անհրաժեշտ վճարման մի մասը Արցախում 3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Դոնալդ Թրամփ. Մենք կանգնում ենք հայ ժողովրդի կողքին Միհրան Պողոսյանը քաղաքական ապաստան է խնդրել ՌԴ-ից Կնեսետի պատգամավորները կոչ են անում Իսրայելին ճանաչել Հայոց ցեղասպանությունը Թուրք ոստիկաններն արգելել են Սուլթանահմեթ հրապարակում Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը Էրդողանը Հայոց ցեղասպանության տարելիցին շարունակեց թուրքական ժխտողականությունը Թուրքիայի արտգործնախարարը հերքել է S-400-ները Ադրբեջանում տեղակայելու մասին լուրերը Բակո Սահակյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Դավիթ Սանասարյանն իր հետ կապված քրեական գործի վերաբերյալ կխոսի նախաքննության ավարտին Ուղիղ միացում Ծիծեռնակաբերդից Ժոնաթան Լաքոտ․ Ապրիլ 24, հիշատակման օր, Արարատ լետ ԱԳՆ. Ցեղասպանությունը ժխտողականության քողի ներքո արդարացնելը ամոթալի և վտանգավոր երևույթ է 1915 թվականին տեղի ունեցածը 20-րդ դարի խոշորագույն վայրագություններից է. Լին Թրեյսի Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Մոլեռանդները 20-րդ դարասկզբին չխնայեցին անգամ հայ մարզիկներին Ծիծեռնակաբերդի տարածքում ողջ օրը կգործի Հայկական Կարմիր խաչի ընկերության Առաջին օգնության տաղավարը Միասնությունն է մեզ դարձնում ավելի ուժեղ ու հաստատակամ. Արցախի նախագահի ուղերձը «Փաստ». Իշխանության «սորոսական» թևը պատրաստվում է վրեժ լուծել «Հրապարակ». «Իմ անմիջական ղեկավարը վարչապետն է» «Ժամանակ». Տեսչություններին հրահանգված է ոչ ֆորմալ հարաբերություններ ունենալ միայն փորձված հարկատուների հետ «Հրապարակ». Թագուհի Ղազարյանի ուսման վարձը վճարել է Արշալույս գյուղի գյուղապետը «Ժամանակ». Փաշինյան-Ծառուկյան հակասություններն ավելի են խորանում Հայոց ցեղասպանության անպատժելիությունը դուռ բացեց մարդկության դեմ հետագա ծանր հանցագործությունների առջև. ՀՀ նախագահի ուղերձը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Ապրիլի 24 Ստամբուլում Հայոց ցեղասպանության տարելիցի միջոցառումներ կկազմակերպվեն Հայաստանն անընդունելի է համարում ԼՂ հակամարտության կարգավորման հարցում որևէ երկակի դիրքորոշման որդեգրումը. ՀՀ ԱԳՆ Ավանդական ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ Ղազինյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին. Հնարք է պատասխանատվությունից խուսափելու Ռուսաստանի դեսպանը խոսել է Փաշինյան-Պուտին առաջիկա հանդիպման մասին Հայաստանում ՌԴ դեսպանը հայ-ռուսական հարաբերությունները դրական է գնահատում Բուլղարիայի ԱԳ փոխնախարարը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Կանդելակի․ Զելենսկին, ինչպես Փաշինյանը, նոր պետք է հասկանա կառավարման բարդությունն ու ծավալը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan