Արցախի ԱԱԾ պետ Արշավիր Ղարամյանի դերն ապրիլյան օրերից հետո շատերը գիտեն, բայց այսօր հրաժարական են պահանջում ` ուշքի եկեք. Արթուր Աղաբեկյան

Արցախի ԱԱԾ պետ Արշավիր Ղարամյանի դերն ապրիլյան օրերից հետո շատերը գիտեն, բայց այսօր հրաժարական են պահանջում ` ուշքի եկեք. Արթուր Աղաբեկյան

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Արցախի ԱԱԾ պետ, գեներալ Արշավիր Ղարամյանի դերն ապրիլյան օրերից հետո Արցախում շատերը գիտեն:

«Նա իր վրա պատասխանատվություն վերցրեց անվտագության նոր համալիր ստեղծելու և կառավարելու գործում»,- Facebook-ի իր էջում գրել է Արցախի նախկին փոխվարչապետ, «Արցախի հերոս» Արթուր Աղաբեկյանն` անդրադառնալով Ստեփանակերտում տեղի ունեցող բողոքի ցույցերին ու դրանց ընթացքում հնչող` ԱՀ ուժային կառույցների ղեկավարների հրաժարականների կոչերին:

«Հավաքի մասնակիցների մեծ մասը, վստահ եմ, պակաս տեղեկացված չեն, բայց այսօր հրաժարականի պահանջ են ներկայացնում։ Խելագարվել կարելի է։ Ուշքի եկեք պարոնայք, ուշքի եկեք, քանի դեռ ուշ չէ։

Հայաստանի իշխանությունները պարտավոր են վարկյան առաջ պաշտոնական տեսակետ հնչեցնեն ու շտապ պատվիրակություն ուղարկեն Արցախ»,- գրել է Արթուր Աղաբեկյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում