AM | RU
USD
EUR
RUB

«Փախի՛ր կնոջիցդ» Գլենդելի «Ալեքս» թատրոնում

 

Սա յուրահատուկ զարգացումներ ունեցող կատակերգական ժանրի ներկայացում է` համեմված է հետաքրքիր, բոլորին հայտնի և սիրված դերասանական կազմով, ռեժիսորական գերազանց աշխատանքով և արագորեն միմյանց հաջորդող ծիծաղաշարժ իրադարձություններով: Կարճ ասած` շատ ծիծաղելի ներկայացում, որից բավականություն կստանա յուրաքանչյուրը,- զրույցն այսպես սկսեց «Փախի՛ր կնոջիցդ» ներկայացման պրոդյուսերներից Հայկ Մարկոսյանը, ով ներկայացրեց հունիսի 17-ին կայանալիք ներկայացման մանրամասները:

Ներկայացման հիմքում ընկած է շատ հետաքրքիր և յուրօրինակ մի պատմություն տաքսու վարորդի մասին, ով միաժամանակ ունի երկու օրինական կին, որոնք բնակվում են զուգահեռ փողոցներում: Երեք տարի շարունակ այդ տղամարդուն զարմանալիորեն հաջողվել է այնպես անել, որ ոչ ոք չիմանա դրա մասին: Սակայն տեղի է ունենում մի շատ անսպասելի բան, որին հետևում են անչափ հետաքրքրաշարժ իրադարձություններ` աներևակայելի ընթացքով և անկանխատեսելի կուլմինացիայով: Իսկ թե ի՞նչ է տեղի ունենում, կիմանաք միայն մեկ դեպքում, երբ կայցելեք Գլենդելի «Ալեքս» թատրոն և ներկա կլինեք ներկայացմանը,- ինտրիգային ընթացք տալով մեր զրույցին` նշեց պրոդյուսերը` ավելացնելով,- իմ գործընկերներ Պետրոս Ֆիջիջյանի, ով «Փախի՛ր կնոջիցդ» ներկայացման համապրոդյուսերն է և ռեժիսոր ու դերասան Դավիթ Թադևոսյանի հետ համատեղ, առանց երկար որոնելու կանգ առանք հենց այս պիեսի վրա` վստահ լինելով, որ ճիշտ ընտրություն ենք կատարել, և հանդիսատեսին իսկապես հաճելի կլինի դիտել այն թատրոնի բեմում: Բեմադրող ռեժիսորի ընտրության ժամանակ այդ դժվար պատասխանատվությունը անմիջապես հանձնեցինք Դավիթ Թադևոսյանին, ով նաև մարմնավորում է գլխավոր հերոսի կերպարը, իսկ մենք՝ ես և Պետրոսը, ձեռնամուխ եղանք կազմակերպչական աշխատանքներին, բացահայտելով մինչ այդ մեզ անհայտ Ամերիկյան կամ ավելի հստակ ասված Լոս Անջելեսի հայկական շուկան, ու լուծելով առաջացող ու ընթացիկ բոլոր խնդիրները: Ընդհանուր առմամբ, ընտրված դերասանական կազմը շատ լավն է, քանի որ ընդգրկված են միմիայն պրոֆեսիոնալներ, որոնք հայտնի են հանդիսատեսին տարբեր ֆիլմերից, հեռուստատեսային և այլ նախագծերից:

Չցանկանալով էլ ավելի բացել փակագծերը և դրանով իսկ նվազեցնել հետաքրքրությունը ներկայացման նկատմամբ, այնուամենայնիվ, պրոդյուսերը նշեց ևս մեկ կարևորագույն հանգամանք․ «Փախի՛ր կինոջիցդ» կրկին բեմադրված ներկայացուման Հայաստանյան պրեմիերան տեղի է ունեցել Երևանում` Գ. Սունդուկյանի անվան Մայր թատրոնի բեմում, որտեղ երկար ժամանակ եղել է պահանջված ու սիրված ներկայացում և ապահովել լեփ-լեցուն դահլիճներ: Իսկ բացի այդ, 17 անգամ բեմադրվել է նաև Հայաստանի տարբեր մարզերում` ընգրկելով ավելի քան 20 հազար հանդիսական:

Մեր կարևորագույն նպատակն ամերիկաբնակ հայերին համախմբելն է մի գեղեցիկ վայրում, մեր մայրենի լեզվով արտադրանք մատուցելը և հրաշալի ժամանց ապահովելը: Դիտելով «Փախի՛ր կնոջիցդ» ներկայացման փորձերը` վստահաբար կարող եմ ասել, որ այն ստացված աշխատանք է և որևէ կասկած չկա, որ մեր նպատակն արժանապատվորեն կիրականացնենք, - անդրադառնալով ներկայացման նպատակին և շարժառիթներին` ասաց Հայկ Մարկոսյանը` հավելելով, որ հայրենիքից հազարավոր կիլոմետրեր հեռու բնակվող յուրաքանչյուր հայ կարիք ունի հայրենիքի նկատմամբ ունեցած կարոտի քաղցը բավարարելու: Այդ իսկ պատճառով «Փախի՛ր կինոջիցդ» ներկայացումը հրաշալի առիթ է բավարարելու այդ քաղցը և անցկացնելու հիանալի երեկո սիրված դերասանների, ընտանիքի անդամների, ընկերների, մեկ բառով ասած` հայերի շրջապատում: Պրոդյուսեր Հայկ Մարկոսյանը նաև նշեց, որ հաճելի ժամանցը միանշանակ երաշխավորվում է, իսկ վերջում` ավարտելով զրույցը, ավելացրեց` օգտվելով ընձեռնված հնարավորությունից՝ սրտանց շնորհավորում եմ Հայաստանում և Սփյուռքում բնակվող բոլոր հայրենակիցներին` մեծագույն հաղթանակների և Նոր Հայաստան ստեղծելու կապակցությամբ․ այստեղ առաջնայինը միասնականությունն էր: Հորդորում եմ լինել համբերատար, համերաշխ, մնալ միասնական և միմյանց նկատմամբ տածել անսահման հարգանք, բարություն և սեր, թող այն սպասումները, որ ունեք, դառնան իրական: 

Լրահոս
Մարտական ծառայություն իրականացնող 2 ոստիկան թեթև մարմնական վնասվածքներ է ստացել. ՀՀ ՊՆ Ոստիկանությունը բերման ենթարկեց Նարեկ Մալյանին. ուղիղ «Մեր ուժերը մարտական են և պատրաստ ցանկացած գործողության` հակահարված տալու ադրբեջանական դիվերսիային». գեներալ Խաչատուրով Գլխավոր սպառնալիքը լոկալ մարտերը լայնամասշտաբ գործողությունների վերածելու Ադրբեջանի վաղեմի մտադրությունն է. Աբրահամյան Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նամակն` ընդդեմ Այա Սոֆիան մզկիթի վերածելու Էրդողանի որոշման Առավոտյան հակառակորդը վերսկսել է հրետակոծել հայկական դիքերը. ՊՆ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 13 Հայաստանը առաջատարն է տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման և մահացության ցուցանիշով Հոնկոնգցի փորձագետը հայտնել է «Քովիդ-19»-ի՝ առավել վարակիչ շտամի առաջացման մասին Ադրբեջանական կողմը վերսկսել է հրետակոծել մեր նույն դիրքի ուղղությամբ ականանետից և տանկից. Շուշան Ստեփանյան Ինչո՞ւ պետք է Եվրոպական դատարանը մեզ վերաբերվի որպես ժողովրդավար երկիր. Միքայել Մինասյան ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակման մեկօրյա ցուցանիշի ևս մեկ ռեկորդ է գրանցվել Հայաստանում աղետ է, և քանի դեռ Նիկոլ Փաշինյանն իշխանության ղեկին է, դա շարունակվելու է. Միքայել Մինասյան Հույս ունեմ, որ Հայ առաքելական եկեղեցու հոգևոր դասը կհասկանա, որ Նիկոլ Փաշինյանի հետ չի կարելի պայմանավորվել. Միքայել Մինասյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Ադրբեջանի ԶՈՒ-ն ունի կորուստներ. ՀՀ ՊՆ ՀՀ ԱԳՆ-ի արձագանքը հերթական խորը հիասթափությունն էր. Աշոտյան ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 12 «Հաղթանակ» կամրջի տարբեր հատվածներում 2 տղամարդ փորձում են ցած նետվել, նրանցից մեկին փրկել են, մյուսին փորձում են փրկել Գիտնականները նշել են, թե ինչպես է կորոնավիրուսն ազդում ողջ օրգանիզմի վրա «Երկնագույն հոսք» գազատարը մայիս ամսից չի աշխատում ԱԳՆ խոսնակ. Մեզ խորապես մտահոգել է Թուրքիայի իշխանությունների որոշումը Հացի արտադրությունը նվազել է Խոսել «մի՛ ստիր» պատվիրանի մասին և բացարձակ սուտ խոսել՝ անազնվություն է. Տեր Տիգրան քահանա Բադիրյանը՝ ԿԳՄՍ նախարարին Ֆրանսիան ցավում է Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու Թուրքիայի որոշման համար «Հրապարակ». ԼՀԿ-ն իր կորցրած մանդատի հարցով գնալու է մինչև վերջ «Հրապարակ». ԿԳՄՍՆ-ում տեղափոխություններ են սպասվում. ով հրաժեշտ կտա պաշտոնին Պատգամավորի անձեռնմխելիության սահմանների վերաբերյալ.Գոհար Մելոյան ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 11 Երկրի պրոբլեմը Կառավարության շենքում է․ Ռոբերտ Քոչարյան Չգիտես ինչու Նիկոլը որոշել է, որ հենց ինքն է այն մարդը, որը պիտի սահմանի հայ ազգի արժեքները. Կարեն Վրթանեսյան Տուրիզմի ոլորտը փլուզումից փրկելու համար պետական աջակցություն է հարկավոր. Մեխակ Ապրեսյան Էրդողանը Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթ դարձնելու մասին հրամանագիր է ստորագրել Գյումրու գիշերօթիկ հաստատության 10 երեխաների և 5 աշխատակիցների մոտ կորոնավիրուս է հաստատվել Թուրքական դատարանը հրապարակեց իր վճիռը․ Սուրբ Սոֆիայի տաճարն այլևս թանգարան չի լինի Արմեն Սարգսյանն Արցախում է, որտեղ հանդիպել է նախագահ Արայիկ Հարությունյանի հետ Արայիկ Հարությունյանը հեգնում է եկեղեցուն Հանրային հեռուստաընկերության եթերում. Մեդիա Պաշտպան Հայտնի են գլխավոր գործոնները, որոնք մեծացնում են կորոնավիրուսից մահվան ռիսկը Դպրոցի տնօրենը դատի է տվել ԿԳՄՍ նախարարին Հանրակրթության չափորոշիչների նախագծում կան խնդրահարույց և ռիսկային ձևակերպումներ. ՀՅԴ ՀԵՄ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan