Նախախորհրդարանը հանրահավաք կանցկացնի

Նախախորհրդարանը մայիսի 17-ի ժամը 19-ին Ազատության հրապարակում հրավիրում է հանրահավաք:

Հանրահավաքի ընթացքում ներկայացվելու են.

1. Հայաստանում ձևավորված նորգաղութային կառավարման կեղեքիչ համակարգի համառոտ բնութագիրը և նրա տիրապետությունից ազգային-ազատագրական շարժման ծավալմամբ ազատվելու կենսական անհրաժեշտությունը,

2. նորգաղութային կառավարման համակարգից դուրս ժողովրդի կամքն արտահայտող կառավարման մարմինների ձևավորմամբ և լեգիտամացմամբ գործող վարչախմբի անցնցում հեռացման ծրագիրը,

3. Վարչախմբի հեռացումից հետո Հայաստանում նոր որակի պետության կառուցման ծրագրային մոտեցումները,

4. Ժողովրդին ազգային-ազատագրական կազմակերպված պայքարի մեջ ներգրավելու գործնական քայլերը:

Նախախորհրդարան քաղաքացիական նախաձեռնություն

Հետևեք մեզ նաև Telegram-ում