Դատարանը մերժեց ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալ Թաթուլ Թամրազյանի և Գևորգ Իրիցյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
22/06/2018 19:24
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում հունիսի 22-ին քննվեց ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալներ Թաթուլ Թամրազյանի և Գևորգ Իրիցյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ միջնորդությունը:
Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Սերգեյ Բագրատյանն անձնական երաշխավորություն էին ներկայացրել նրանց կալանքը փոխելու վերաբերյալ:
Մեղադրող կողմը չառարկեց միջնորդությանը: Խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո դատավոր Մեսրոպ Մակյանը որոշում կայացրեց մերժել պաշտպան Արայիկ Պապիկյանի միջնորդությունը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում