AM | RU
USD
EUR
RUB

Բնապահպանն ահազանգում է Սևանա լճի մամռակալման վտանգի մասին

 

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: Բնապահպաններն ահազանգում են Սևանա լճի մամռակալման վտանգի մասին: Սեւանա լիճը 1964 թվականից պարբերաբար մամռակալել է, ինչը խոսում է այն մասին, որ լճում սկսվել են ճահճացման գործընթացներ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց բնապահպան Կարինե Դանիելյանը:

«Սա շատ լուրջ ահազանգ է բոլորիս համար: Լճում մամռակալման դեպքեր եղել են, բայց ես ոչ մի անգամ Սևանն այս վիճակում չեմ տեսել: Պետք է հասկանալ, որ դա միայն էկոլոգիական խնդիր չէ: Այդ պարագայում մենք չենք կարողանա լիճն օգտագործել նույնիսկ այլ նպատակներ համար»,- ասաց նա:

Բանախոսի ասաց երբ 2012 թվականին Սեւանա լճի մակարդակն իջեցվում էր, բնապահպաններն ահազանգել են` հայտնելով, որ վտանգների մասին:

«Մեզ չլսեցին և դա մեծ հարված եղավ Սևանի համար: Հիմա լճի միակ փրկությունը ջրի մակարդակի անհապաղ բարձրացումն է: Լուրերը, որոնք շրջանառվում են 6 մետրի մասին, գալիս են խորհրդային տարիներից: Դա նվազագույն շեմն է, որպեսզի լճում չդադարեցվեն ինքնամաքրման գործընթացները»,- ընդգծեց նա:

Բնապահպանի խոսքով` լիճը վերականգնելու համար հարկավոր է մաքրման կայաններ կառուցել եւ ոչ միայն:

«Մենք պետք է Սևան թափվող գետերի ջրի մաքրությանը ուշադրություն դարձնենք: Այն ջրերը, որոնք բերում ենք, օգուտի փոխարեն վնաս են տալիս: Առաջանում են բիոգեն նյութեր, որոնք նպաստում են ջրիմուռների բազմացմանը: Բացի այս, ջրի մակարդակի անընդհատ բարձրացում-իջեցումը նույնպես խանգարում է լճի մաքրման գործընթացին: Այս օրերին օդի բարձր ջերմաստիճանը ևս նպաստեց առկա խնդիրների սրմանը»,-նշեց նա:

Միեւնույն ժամանակ, Կարինե Դանիելյանը ուրախությամբ ընդգծեց, որ այս խնդիրների հետեւանքով ձկնաշխարհը չի վնասվել: «Մամռակալման գործընթացները տեղի են ունենում ափամերձ շրջաններում և այն վայրերում, որտեղ ջուրը չի շարժվում: Իսկ ձկները կարողացել են խույս տալ: Բացի այդ, հիդրոէկոլոգիայի կենտրոնից հայտնում են, որ կարծես թե ջրիմուռները սկսել են վերանալ: 10-ը օրից, երևի, բարենպաստ վիճակ կունենանք»,- հավելեց բանախոսը:

Ջրի բացթողումների վերաբերյալ Կարինե Դանիելյանն ասաց. «Միշտ վեճի մեջ ենք եղել գյուղատնտեսությամբ զբաղվող անձանց հետ: Իմ կարծիքով, դա ճիշտ մոտեցում չի լինի և լճին կրկնակի վնաս կհասցվի»:

Լրահոս
Հեղաշրջման նպատակը Արցախի հարցում անընդունելի զիջումներ ապահովելն է. Դանիելյան Անհապաղ հրավիրում եմ ԱԳՆ-ի եւ ԱԺ-ի ուշադրությունը... (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ) Հակառակորդը հրադադարը խախտել է շուրջ 140 անգամ Կոմիտասյան հոբելյանական համերգ Հռոմում «Ադեկվադ դիսկուրս» կլոր սեղան-քննարկումը՝ ուղիղ Բելառուսը պատրաստվում է Չինաստանից 500 միլիոն դոլարի չափով վարկ վերցնել Ռուբեն Հայրապետյան. Ձերբակալում են, թող ձերբակալեն ՊԵԿ-ը դիմում է ավտոմեքենա ներկրողներին Այսօրվանից օդի ջերմաստիճանը կբարձրանա. Հանգստյան օրերի եղանակի մասին Արցախում շուտով նոր զորանոցը կհանձնվի շահագործման Վարդենյաց լեռնանցքում և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց «Հրապարակ». Դիվանագիտական լեքսիկոն, որ վնասում է բանակցություններին «Ժողովուրդ». Wizz Air բյուջետային ավիաընկերությունը 2020-ին չվերթներ իրականացնի դեպի Լոնդոն և Փարիզ «Հրապարակ». Մեր ժամանակ ուրիշ էր «Փաստ». Մեղավորների փնտրտուք. ովքե՞ր են հաջորդները «Փաստ». Պետությունը սկսել է խանգարել հեղափոխությանը «Հրապարակ». Նաիրա Զոհրաբյանը՝ Փաշինյանին անվստահություն հայտնելու մասին «Փաստ». Ընտրական հանձնաժողովները՝ իշխանության «խոշորացույցի» տակ. հավատարիմ կադրեր են փնտրում ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Դեկտեմբերի 14 Ծաղկաձորի «Գոլդեն Փելիսը» պետությանը նվիրելուց հետո Մաքսային ծառայության նախկին պետ Արմեն Ավետիսյանի վերաբերյալ գործի վարույթը կարճվել է ԱՄՆ Սենատը հաստատեց իր քաղաքական կամքն ու հանձնառությունը ցեղասպանությունների կանխման և արդարության վերականգնման նկատմամբ. ՀՅԴ Հայաստանի ԳՄ Գործ ունենք ԱՄՆ կողմից մշակվող քաղաքականության հետ, որի հասցեատերը միայն Թուրքիան չէ. Կարեն Բեքարյան (տեսանյութ) Բրյուսելի քաղաքային խորհրդարանը վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը Պուտինը ստորագրել է նոր «ԿամԱԶ»-ներից մեկի վրա (Տեսանյութ, լուսանկար) Արցախի նախագահը Անջեյ Կասպշիկինի հետ քննարկել է առաջնագծում տիրող իրավիճակը Մասնավոր հեռուստաընկերությունների համար ստեղծվում են խիստ անհավասար պայմաններ. Գեղամ Մանուկյան Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով Բակո Սահակյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Թալիշում (լուսանկարներ) Ադրբեջանի արտգործնախարարը ևս մեկ անգամ ռազմական գործողություններ սկսելու քողարկված սպառնալիք հնչեցրեց. Էլիբեգովա Եվրախորհրդարանում քննադատել են Սիրիայի նկատմամբ Թուրքիայի քաղաքականությունը Մարդիկ, որոնց նպատակը պետության հիմքերի թուլացումն է, դաշնակցությունից պետություն են պաշտպանում. Իշխան Սաղաթելյան Գյուղական տուրիզմի զարգացման ծրագրի աջակցությամբ ընդարձակվել է «Արենի տնակ» հյուրատան տարածքը Արա Բաբլոյանի գործով նախաքննությունն ավարտվել է Ծառայությունից խուսափած քաղաքացիներն այլևս չեն կարող գումարի դիմաց ազատվել քրեական պատասխանատվությունից Հանդուրժող եղեք այլակարծության հանդեպ, այնպես չէ, որ դուք անսխալական եք, անքննադատելի ու անքննելի եք. Նաիրա Զոհրաբյանը՝ «Իմ քայլին» Իշխող ուժի նախընտրական հանցավոր կոռուպցիան բացահայտվում է. Նարեկ Սամսոնյան ԱԺ-ի քվեարկությունը. գավառապետությո՞ւն, թե՞ լուլուապետություն. Մարինե Սուքիասյան ԵԽԽՎ զեկույց․ ՀՀ իշխանությունները պետք է զերծ մնան դատական համակարգը ճնշելուց ու աշխատանքը խոչընդոտելուց ԱԺ–ն արտահերթ նիստ է գումարել․ օրակարգում ներառված է 4 վարկային համաձայնագիր վավերացնելու մասին հարց․ Ուղիղ Կառավարության նիստը՝ ուղիղ. օրակարգում է «Գյումրու տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ը լուծարելու մասին հարցը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan