Վաչագան Ղազարյանի համար 1 միլիարդ դրամ գրավը վճարել է այլ անձ. ՀՔԾ պետ

Վաչագան Ղազարյանի համար 1 միլիարդ դրամ գրավը վճարել է այլ անձ. ՀՔԾ պետ

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու համար 1 միլիարդ դրամ գրավը վճարել է այլ անձ: Այս մասին տեղեկացրեց Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը:

«Վաչագան Ղազարյանը չի մուծել գրավը, այլ անձ է մուծել: Ինչ-որ հայտնի անուն չի, չեմ էլ հիշում, թե ով է»,-ասաց պաշտոնյան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում