AM | RU
USD
EUR
RUB

Մարտի 1-ի գործով Հովիկ Աբրահամյանին և Սեյրան Օհանյանին մեղադրանք չի առաջադրվել․ ՀՔԾ պետ

 

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մարտի 1-ի գործով նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին մեղադրանք չի առաջադրվել։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը՝ նախ նշելով, որ դա նախաքննական գաղտնիք է, ապա հավելելով, որ ցանկացած անձի մեղադրանք առաջադրվելու դեպքում այդ մասին կլինի հրապարակում իրենց կողմից։ Ինչ վերաբերում է Հովիկ Աբրահամյանի եղբորը, ապա նա այս պահին ունի կասկածյալի կարգավիճակ։

«Հովիկ Աբրահամյանի եղբայրն այս պահին կասկածյալի կարգավիճակ ունի, նա կասկածվում է ապօրինի զենք պահելու մեջ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Սասուն Խաչատրյանը։ Պատասխանելով հարցին, թե մարտի 1,2-ի դեպքերի հետ ինչ կապ կարող է ունենալ Հովիկ Աբրահամյանի առանձնատնից ԱԱԾ-ի կողմից հայտնաբերված զենքը՝ ՀՔԾ պետն ասաց․ «Տեղեկատվություն կա, դուք էլ տեղյակ եք, բազմիցս խոսվել է այդ մասին, որ մարտի 1-ին կանոնավոր բանակից բացի եղել են նաև զինված խմբեր, հիմա նախաքննությամբ ստուգվում է այդ վարկածը»։

«Սերժ Սարգսյանը որևէ կերպ ներգրավվե՞լու է մարտի 1-ի գործով» հարցի առնչությամբ էլ Սասուն Խաչատրյանը նշեց, որ հարցաքննվելու են բոլոր անձինք, ովքեր կարող են տեղեկատվություն ունենալ այդ գործի վերաբերյալ։ «Նախաքննությունն է որոշելու՝ ելնելով գործի շահերից»,-ավելացրեց նա։

Սեյրան Օհանյանին, ով 2008-ի մարտի 1-ի օրերին եղել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, ևս մեղադրանք չի առաջադրվել։ Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանի ներգրավվածության մասին տեղեկություններին, պաշտոնյան չցանկացավ մեկնաբանել։ «Բազմաթիվ վարկածներ կան, բոլորն էլ ստուգվում են։ Նախաքննության շահերից ելնելով՝ ես չեմ ցանկանում խոսել այդ վարկածների մասին»,- հավելեց ՀՔԾ պետը։

 

Լրահոս
Իջևանում բախումների հետևանքով տուժել է շուրջ 25 ոստիկան, դեպքի վայր է մեկնել ոստիկանապետը Վիտալի Բալասանյանի գրասենյակի հայտարարությունը Ռոբերտ Քոչարանի գրասենյակը քաղաքական դրդապատճառներ է տեսնում նախագահի գործով դատավորի աշխատասենյակի խուզարկության մեջ ՊԲ հրամանատար մեկնել է հյուսիսային հատվածում տեղակայված մի շարք զորամասեր և առաջնագիծ Մայր Աթոռում տեղի ունեցան լսումներ Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ Ռուսաստանի հետ հարաբերությունների նորմալացումը Վրաստանում կարևոր են համարում Տիգրան Աթանեսյան. Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակի խուզարկությունը պետք է հանրորեն պատճառաբանվի Եվրահանձնաժողովի նոր նախագահի հետ հարկավոր է օպերատիվ կերպով դրական հարաբերություններ հաստատել. փորձագետ Ամեն մեկն իր ոլորտում սկսում է հիասթափվել. հոգեբան Քոչարյանի գործով դատավորի աշխատասենյակում խուզարկությունը կատարվել է քրեական գործի շրջանակներում. ՀՔԾ-ն հաստատում է Հայաստանի հետ իրավիճակն այլ է, այն մեր ռազմավարական գործընկերն է․ Սերգեյ Լավրով Ողբերգական վթար՝ ՌԴ-ում. կրկին հայեր են մահացել Լավրովը նշել է վրացական թռիչքների արգելքը վերացնելու պայմանները Արծրուն Հովհաննիսյան․ Կրակոցներից տուժել են Ելփի գյուղի տները Եվրահանձնաժողովը կին նախագահ ունի Թրամփն արգելել է վաճառել Թուրքիային F-35 կործանիչներ Վարչապետն Արդարադատության նախարարի նոր տեղակալ է նշանակել Վահե Հակոբյանը նշանակվել է վարչապետի արարողակարգի պատասխանատու Ավինյանի, Միրզոյանի ու Մնացականյանի ԱՄՆ այցերից ակնկալիքներն առանձնապես մեծ չեն. Հասմիկ Վարդանյան Բակո Սահակյանն ընդունել է Արմեն Գրիգորյանին Ռուդոլֆ Ղևոնդյանը մահացել է. Մայր Թատրոն «Հրապարակ». ԼՀԿ-ում լուրջ տարաձայնություննե՞ր կան «Ժամանակ». Ռուստամ Բադասյանը վախենում է, որ իր շքեղ տունը հանրային քննարկման առարկա կդառնա «Փաստ». Սևանից այս տարի ևս ջրառ կատարելու քաղաքական որոշում կա ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 17 Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը հայտարարել է, որ C-400-ները սպառնալիք չեն ՆԱՏՕ-ի համար Իշխանություն, որի հետ չի կարելի պայմանավորվել Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմն վճռաբեկ բողոք է ներկայացնել քրգործի վարույթը կասեցնելու որոշման բեկանման դեմ Թուրքիան արձագանքել է իր դեմ կիրառվելիք ԵՄ-ի՝ պատժամիջոցների որոշմանը Գյուլենականների «որս» Թուրքիայի օդուժում Քաղցրաշենցիները նստացույց են անում կառավարության շենքի դիմաց. «Էսի պալիցեյսկի ուչաստըկ ա» Նիգերիացի ծովահենները 10 թուրք նավաստիների են առևանգել Ամոթ է, սա իշխանությա՞ն, թե՞ ոհմակի մոտեցում է Իրանի գործարքին այլընտրանք չկա, պահպանեք այն․ Մոգերինի Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով կմեկնի ԱՄՆ Հակառակորդի կրակոցի հետևանքով Նախիջևանի հետ սահմանին հրդեհ է բռնկվել (Տեսանյութ) Ֆիքսում եմ, որ արգելակներ չունեք՝ ոչ բարոյական, ոչ էլ իրավական Հանրությունը պետք է տեղեկանա հարցի բոլոր նրբություններին և լուրջ վերաբերմունք ցուցաբերի. Արցախի ԱԺ փոխնախագահ Իրանի ԱԳ նախարարը կարծում է, որ Թրամփը պատերազմ չի ցանկանում հանրապետության դեմ ԵՄ-ն կասեցնում է Թուրքիայի հետ բարձր մակարդակի երկխոսությունը Կիպրոսի ճգնաժամի պատճառով
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan