AM | RU
USD
EUR
RUB

Լճաշենը նշեց իր վերաբնակեցման 190 ամյակը

 

Օգոստոսի 8-ին Լճաշենում նշվեց համայնքի վերաբնակեցման 190 ամյակը, որին մասնակցեցին նաև Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը, մարզպետի տեղակալներ Նարեկ Գրիգորյանը և Անուշավան Ղազարյանը: Հյուրերին համայնքում դիմավորեցին աղ ու հացով: Հոբելյանի առթիվ կազմակերպված միջոցառմանը իրենց գեղարվեստական կատարումներով բովանդակություն հաղորդեցին համայնքի կրթամշակութային հաստատությունների երգի, պարի խմբերը, ցուցադրական ելույթներով ներկայացան Լճաշենի մազադպրոցի տարբեր բաժինների սաները: Համայնքային զբոսայգում, տաղավարների միջոցով դպրոցականները ցուցադրեցին իրենց ձեռագործ և նկարչական աշխատանքները, առանձին տաղավարներ հյուրերին հրավիրեցին ազգային ավանդական ուտեստներ ու քաղցրավենիքներ համտեսելու:

Գեղարքունիքի մարզպետը դիտեց ներկայացված աշխատանքները, զրուցեց դրանց հեղինակների և լճաշենցիների հետ: Տոնակատարության հանդիսավոր մասն ուղեկցվեց համայնքի մասին պատմող բազմահարուստ տեղեկությունների ներկայացմամբ, տարբեր ելույթների և շնորհավորանքների ուղեկցությամբ:

«Հարգելի լճաշենցիներ, հյուրեր, դպրոցականներ: Շնորհավորում եմ բոլորիդ Լճաշենի 190 ամյա հոբելյանի առթիվ: Լճաշենը մեր մարզի ամենակազմակերպված և քիչ հիմնախնդիրներ ունեցող համայնքներից մեկն է: Ես ցանկանում եմ, որ Լճաշենում ձեռքբերումները կրեն շարունակական բնույթ: Ես հպարտանում եմ այս համայնքի համախմբվածությամբ, համայնքային խնդիրների լուծման ուղղությամբ բնակիչների ցուցաբերած կամքի և վճռականության համար: Լճաշենը իր պատմամշակութային արժեքներով ճանաչված է ինչպես հանրապետությունում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: Ես կարծում եմ, որ այս համայնքը զբոսաշրջության զարգացման առումով ունի և ի զորու է իր առջև բացել մեծ հեռանկարներ: Այս գյուղը ծնել ու սնել է մեծ հեղինակություն ու ճանաչում վայելող մարդիկ: Հաջողություն եմ ցանկանում ձեզ բոլոր ձեռնարկներում»,-իր շնորհավորանքի խոսքում նշեց Իշխան Սաղաթելյանը:

Տոնակատարությունն ընթացավ ուրախ երգ ու պարի մթնոլորտում և հյուրասիրությամբ: Այն եզրափակվեց հրավառությամբ:

Գեղարքունիքի մարզպետարանի լրատվության բաժին

Լրահոս
Իջևանում բախումների հետևանքով տուժել է շուրջ 25 ոստիկան, դեպքի վայր է մեկնել ոստիկանապետը Վիտալի Բալասանյանի գրասենյակի հայտարարությունը Ռոբերտ Քոչարանի գրասենյակը քաղաքական դրդապատճառներ է տեսնում նախագահի գործով դատավորի աշխատասենյակի խուզարկության մեջ ՊԲ հրամանատար մեկնել է հյուսիսային հատվածում տեղակայված մի շարք զորամասեր և առաջնագիծ Մայր Աթոռում տեղի ունեցան լսումներ Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ Ռուսաստանի հետ հարաբերությունների նորմալացումը Վրաստանում կարևոր են համարում Տիգրան Աթանեսյան. Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակի խուզարկությունը պետք է հանրորեն պատճառաբանվի Եվրահանձնաժողովի նոր նախագահի հետ հարկավոր է օպերատիվ կերպով դրական հարաբերություններ հաստատել. փորձագետ Ամեն մեկն իր ոլորտում սկսում է հիասթափվել. հոգեբան Քոչարյանի գործով դատավորի աշխատասենյակում խուզարկությունը կատարվել է քրեական գործի շրջանակներում. ՀՔԾ-ն հաստատում է Հայաստանի հետ իրավիճակն այլ է, այն մեր ռազմավարական գործընկերն է․ Սերգեյ Լավրով Ողբերգական վթար՝ ՌԴ-ում. կրկին հայեր են մահացել Լավրովը նշել է վրացական թռիչքների արգելքը վերացնելու պայմանները Արծրուն Հովհաննիսյան․ Կրակոցներից տուժել են Ելփի գյուղի տները Եվրահանձնաժողովը կին նախագահ ունի Թրամփն արգելել է վաճառել Թուրքիային F-35 կործանիչներ Վարչապետն Արդարադատության նախարարի նոր տեղակալ է նշանակել Վահե Հակոբյանը նշանակվել է վարչապետի արարողակարգի պատասխանատու Ավինյանի, Միրզոյանի ու Մնացականյանի ԱՄՆ այցերից ակնկալիքներն առանձնապես մեծ չեն. Հասմիկ Վարդանյան Բակո Սահակյանն ընդունել է Արմեն Գրիգորյանին Ռուդոլֆ Ղևոնդյանը մահացել է. Մայր Թատրոն «Հրապարակ». ԼՀԿ-ում լուրջ տարաձայնություննե՞ր կան «Ժամանակ». Ռուստամ Բադասյանը վախենում է, որ իր շքեղ տունը հանրային քննարկման առարկա կդառնա «Փաստ». Սևանից այս տարի ևս ջրառ կատարելու քաղաքական որոշում կա ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 17 Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը հայտարարել է, որ C-400-ները սպառնալիք չեն ՆԱՏՕ-ի համար Իշխանություն, որի հետ չի կարելի պայմանավորվել Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմն վճռաբեկ բողոք է ներկայացնել քրգործի վարույթը կասեցնելու որոշման բեկանման դեմ Թուրքիան արձագանքել է իր դեմ կիրառվելիք ԵՄ-ի՝ պատժամիջոցների որոշմանը Գյուլենականների «որս» Թուրքիայի օդուժում Քաղցրաշենցիները նստացույց են անում կառավարության շենքի դիմաց. «Էսի պալիցեյսկի ուչաստըկ ա» Նիգերիացի ծովահենները 10 թուրք նավաստիների են առևանգել Ամոթ է, սա իշխանությա՞ն, թե՞ ոհմակի մոտեցում է Իրանի գործարքին այլընտրանք չկա, պահպանեք այն․ Մոգերինի Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով կմեկնի ԱՄՆ Հակառակորդի կրակոցի հետևանքով Նախիջևանի հետ սահմանին հրդեհ է բռնկվել (Տեսանյութ) Ֆիքսում եմ, որ արգելակներ չունեք՝ ոչ բարոյական, ոչ էլ իրավական Հանրությունը պետք է տեղեկանա հարցի բոլոր նրբություններին և լուրջ վերաբերմունք ցուցաբերի. Արցախի ԱԺ փոխնախագահ Իրանի ԱԳ նախարարը կարծում է, որ Թրամփը պատերազմ չի ցանկանում հանրապետության դեմ ԵՄ-ն կասեցնում է Թուրքիայի հետ բարձր մակարդակի երկխոսությունը Կիպրոսի ճգնաժամի պատճառով
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan