AM | RU
USD
EUR
RUB

Յուրի Խաչատուրովը մեղադրանքը չի մեկնաբանում ՀՀ-ի իմիջը չվնասելու համար, իսկ կալանքի որոշումը վիճարկում ենք. պաշտպան

 

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, Tert.am։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, 2008թ.-ին ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի տեղակալ, «Մարտի 1-ի» գործով մեղադրյալ Յուրի Խաչատուրովի պաշտպանները նրա նկատմամբ կալանավորումը թույլատրելի ճանաչելու որոշման դեմ բողոք են ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարան: Այս առնչությամբ Tert.am-ը զրույցեց Յուրի Խաչատուրովի պաշտպաններից Միհրան Պողոսյանի հետ:

- Պարո՛ն Պողոսյան, ի՞նչ բողոք եք ներկայացրել Վերաքննիչ դատարան:

- Նախ նշեմ, որ առաջին ատյանի դատարանն իր կայացրած որոշման մեջ Յուրի Խաչատուրովի առնչությունը սահմանադրական կարգի տապալմանը հաստատված չի համարել։

Այսինքն՝ դատարանն իր կողմից կայացված դատական ակտում հստակ ֆիքսել է, որ ներկայացված նյութերով չի հիմնավորվում, որ Յուրի Խաչատուրովն առնչություն ունի սահմանադրական կարգի տապալման հետ: Այս պարագայում, այնուամենայնիվ, վերջինիս նկատմամբ կալանավորումը դատարանը թույլատրելի էր համարել:

Այդ հիմնավորումը վիճարկելու համար ներկայացրել ենք վերաքննիչ բողոք և վիճարկում ենք հենց կալանքի որոշումը:

- Իսկ ինչո՞ւ դատարանը հիմնավոր չի համարել մեղադրանքը, բայց այնուամենայնիվ համարում է կալանքի հիմքեր կան:

- Իրավական ձևակերպման խնդիր է, հենց դա պարզելու համար մենք վիճարկում ենք առաջին ատյանի դատարանի որոշումը կալանքի վերաբերյալ և գտնում ենք, որ եթե անձին առաջադրված մեղադրանքի առնչության վերաբերյալ կասկածը չի հիմնավորվել, ուրեմն կալանքը թույլատրելի չէ , և այդ հիմքով էլ վիճարկում ենք:

Հիմնավորվեց մեր տեսակետը, որ մենք որևէ առնչություն չունենք նշված մեղադրանքի հետ, դատարանը փաստել է դա, սակայն կալանքը թույլատրելի է համարել:

- Այժմ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը աշխատանքային գործունեության մե՞ջ է, և այնտեղ ի՞նչ է հայտնում իր մեղադրանքի մասին, եթե ձեզ հայտնի է: Բացի այդ, իր դեմ առաջադրված մեղադրանքը ինչ-որ բան փոխե՞լ է նրա անձի նկատմամբ աշխատանքային մթնոլորտում։

- Աշխատանքային պարտականությունների անմիջականորեն կատարմանը Յուրի Խաչատուրովը անցել է կարծեմ օգոստոսի 4-ից: Ինձ հայտնի չէ որևէ փոփոխություն իր անձի նկատմամբ՝ պայմանավորված մեղադրանքով, եթե չեմ սխալվում նույնիսկ մամուլի քարտուղարի միջոցով հանրության տեղեկացրել էր, որ որպես ՀԱՊԿ գլխավոր քարտուղար չի մեկնաբանում առաջադրված մեղադրանքը, և դա Հայաստանի ներքին խնդիրն է:

Պարոն Խաչատուրովը չի ցանկանում իր մեկնաբանություններով ՀՀ-ին որևէ վնաս կամ իմիջային բացասական երանգ հաղորդել, այդ իսկ պատճառով որևէ մեկնաբանություն չի տալիս հարուցված քրեական գործի վերաբերյալ:

- Մեկնաբանություն չի տալիս Ռուսաստանում, իսկ որևէ դիրքորոշում չի՞ հայտնել մեղադրանքի մասին, և բացի այդ, արդյո՞ք ներկայանալու է Վերաքննիչ դատարան, հայտնի՞ է նիստի օրը, թե դեռ բողոքը նոր է վարույթ ընդունվելու:

- Ոչ, դեռևս հայտնի չէ Վերաքննիչ քրեական դատարանում նիստի օրը: Հաշվի առնելով, որ Վերաքննիչ դատարան ներկայանալն արդեն ոչ թե պարտավորություն է այլ իրավունք, այդ դեպքում նիստի օրը հայտնի դառնալուն պես կքննարկենք ներկայանալու կամ չներկայանալու հնարավորությունը: Ես նշեցի, որ Յուրի Խաչատուրովը մեղադրանքը չի մեկնաբանում Ռուսաստանում, նշեմ, որ ընդհանրապես չի մեկնաբանում, որպեսզի որևէ պարագայում բացասական որևէ արձագանք Հայաստանի հանդեպ չլինի: Մեղադրանքի վերաբերյալ ասեմ, որ մենք ի սկզբանե պնդել ենք, որ նա առնչություն չունի մեղադրանքի հետ, և դատարանը հաստատել է մեր կողմից նշված տեսակետը, որ սահմանադրական կարգի տապալմանը Խաչատուրովը որևէ առնչություն չունի:

- Բազմիցս նշվում է, որ դատարաններն այլևս անկախ են: Դուք ակնկալո՞ւմ եք, որ Յուրի Խաչատուրովը հենց այդ հիմնավորմամբ քրեական հետապնդման չի ենթարկվի, հետապնդումը կդադարեցվի նախքան նախաքննության ավարտն ու գործը դատարան ուղարկելը:

- Ամեն դեպքում ես կարծում եմ, որ պետք է կայացվի օրինական դատական ակտ և այդ ակտով կփաստվի, որ Յուրի Խաչատուրովը ենթադրյալ հանցագործության կատարման հետ որևէ առնչություն չունի:

Լրահոս
Ըստ Թուրքիայի սահմանադրական դատարանի՝ Հայոց պատրիարքի ընտրությունների հարցում խախտվել է կրոնի ազատությունը ԱՄՆ նախագահն ափսոսանք է հայտնել Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից Թերեզայի Մեյի հեռանալու կապակցությամբ Լարսի անցակետով բեռնատարների երթևեկությունը մայիսի 26-ին կարգելվի Հանցադեպ չկա. ՀՔԾ-ն մերժել է Իոաննիսյանի և Սաքունցի դիմումն ԱԱԾ-ի դեմ քրգործ հարուցելու մասին Իտալացի պատգամավորը խոստանում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը միշտ հնչեղ պահել Վալերի Օսիպյանի «շնորհակալությունը» Վիտալի Բալասանյանին Կոնստանտին Օրբելյանը դատական հայց է ներկայացրել վարչական դատարան, Նազենի Ղարիբյանն արձագանքում է ԲԴԽ նախագահի պարտականությունները կկատարի Գևորգ Դանիելյանը Օպերային թատրոնի կառավարման խորհրդի նախագահ է ընտրվել Նազենի Ղարիբյանը Անցումային արդարադատության թեմայով քննարկման ժամանակ Զոհրաբյանը հիշել է նովգորոդյան վեչեն և կախված քաղաքական գիլյոտինները Մեծ Բրիտանիայի խորհրդարանը դատապարտել է «Արսենալի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակը «Դատական համակարգը նրան հետաքրքրում է այնքան, որքան թռչնագրիպը կհուզեր Խորենացուն» ՀՀ ԱԱԾ և Վրաստանի պետանվտանգության ծառայության ղեկավարը քննարկել են փոխգործակցության հեռանկարներ Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր նկարիչ Ռուբեն Ղևոնդյանը ՀՀ նախագահի հրամանով Արզուման Հարությունյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից Գառնիկ Բադալյանը նշանակվել է Տաջիկստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեյը հայտարարել է հրաժարականի մասին Քոչարյանին կալանքից ազատած դատավորը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն Բակո Սահակյանն ընդունել է Հայաստանի ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին «Վիքիպեդիան» Թուրքիայի դեմ բողոք է ներկայացրել ՄԻԵԴ Հասարակության շրջանում չպետք է մնան կասկածներ պետական համակարգի նկատմամբ. ԱԱԾ տնօրենը՝ վեթինգի մասին (Տեսանյութ) Անցումային արդարադատության օրակարգը թելադրված է «Սորոս» հիմնադրամի կողմից. Նարեկ Մալյան Դուք պետք է մասնակից դառնաք առաջավոր երկրին վայել արժեքներ ստեղծելուն. ՀՀ նախագահ Գագիկ Հարությունյանը հրաժարականի դիմում է գրել ՀՀ ՊՆ ՌՈ խաղաղապահ դասակի զինծառայողները մասնակցել են ՆԱՏՕ-ի դասընթացին «Ժամանակ». Սիմոնյանի հրաժարականը անակնկալ է եղել աշխատակազմի և ընտանիքի համար «Հրապարակ». Նարինե Թուխիկյանը կդառնա՞ փոխնախարար «Փաստ». Ամռանը գործադիր իշխանության մի շարք պաշտոնյաներ հրաժեշտ կտան իրենց պաշտոններին «Հրապարակ». Արմեն Գրիգորյանի այցելությունն ԱՄՆ չափազանց անհաջող է եղել «Ժամանակ». Պատգամավորների սիրտը հանրահավաք է ուզում ԵՊՀ 100-ն ու (Չ)պետությունը «Հրապարակ». ԱԺ լրատվության վարչությունը պետ չունի, իսկ այդ գործառույթն իր ձեռքն է վերցրել աշխատակազմի ղեկավարի տեղակալը «Իրատես». Մեկն էլ պետք է Փաշինյանին դասախոսություն կարդա, թե ինչպես կարգավորել հարաբերությունները ռուսական էլիտայի հետ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մայիսի 24 Հասել ենք այնտեղ, որ ժողովրդի անունով կարելի է տապալել սահմանադրական կարգը. Արմեն Ռուստամյան Լիլիթ Գալստյան. Առկա ատելությունն ու թշնամությունը սպառնալիք են մեր ազգային անվտանգությանը Երկրում նորից դանդաղ անցնում, թշնամիներ է փնտրում տերպետրոսյանական ոգին. Գեղամ Մանուկյան Սերժ Սարգսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստը Հիմա էլ Արցախից պահանջում են մեղքերի քավություն, ենթակայության խոստում. Գեղամ Մանուկյան Իրական ձեռքբերումներ չեն կարող լինել, քանի դեռ չենք լրջացել. ՀՅԴ անդամ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan